Հիմեձի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմեձի ամրոց
姫路城*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Himeji Castle The Keep Towers.jpg
Հիմեձի ամրոցի տեսքը
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ
Հղում 661
Աշխարհամաս** Ասիա և Ավստրալիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)


* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման

Սպիտակ ձկնկուլի ամրոցը (ճապոներեն՝ 姫路城 - Հիմեձի-ձյո) հնադարյան ամենապահպանված Ճապոնիայի ամրոցներից է և ամենաճանաչվածը զբոսաշրջիկների շրջանում: Ամրոցը բաղկացած է 83 շինություններից : Ամրոցի հիմքը քարից է , իսկ շինությունների մեծամասնությունը փայտից է` ներկված սպիտակ ներկով, որը հակահրդեհային հատկություն ունի: Ամրոցը ոչ միայն արտաքինից է ներկված սպիտակ ներկով , այլ նաև ներսից շինությունը հրդեհից փրկելու համար: Առնավազն երեք ժամ է հարկավոր , որպեսզի շրջես ամբողջ ամրոցի տարածքով: Ամրոցը առանձնակի շուք է ստանում նամանավանդ գարնանը , երբ ամրոցի պարտեզներում ծաղկում են հիասքանչ ծաղիկները, վարդերի թփերը: Հիմեձի ամրոցը ճապոնական մշակույթի գլուխգործոցն է: Նա համարվում է նաև 48 իշխանների հայրենիքը, հողերը նրա ընդարձակ են:

Պատմությունը [խմբագրել]

Ամրոցի կառուցումը Խիմե լեռան ստորոտում սկսվել է 14-րդ դարի կեսերին: Այդ անունը նա ստացել է իր կառուցվածքների մեծ հղկվածության և էլեգանտության համար, որը հիշեցնում էր աննման սպիտակ թռչունի: Հիմեձի ամրոցը օրինակ է ծառայել վերջին ժամանակների ամրոցների համար: Նրա բարձր քարե հիմքը , սպիտակեցված պատերը մտել են ճապոնական ճարտարապետության հնարքների մեջ: Սկզբում ամրոցը բազմակի անգամ անցել է մեկ սամուրայական կլանից մյուսին, հատկապես 1467-77 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ: 16-րդ դարի վերջին , երբ ամրոցը գտնվում էր զորավար Տոյոտոմի Խիդեյոսիի ձեռքում մի շարք անգամ ավերված էր և կապիտալ նորոգման ենթակա էր: Եվ 1601-1609 թվականներին հայտնվեցին համարյա բոլոր ներկայիս կառույցները, որոնց վերևում 45մ բարձրության վրա վեր բարձրացավ յոթ հարկանի գլխավոր աշտարակը: Տոյոտոմի ընտանիքի նախաձեռնությամբ ամրոցի թարմացումը ավարտվել է 1618 թվականին: Ավելացան մի խումբ օգնող աշտարակներ և վերահատակագծման տարածքներ: Ամրոցի շուրջը կառուցվեց ընդարձակ այգի սպիրալաձև լաբիրինթոսներով և փակուղիներով, այնպես որ հարձակվող թշնամին ժամերով պետք է մոլորվեր լաբիրինթոսում , փոխանակ պատրաստվեր կրակ բացելու: Դա հնարամիտ հնարքը ոչ մի անգամ չի փորձվել կռվի ժամանակ, որովհետև ամրոցի շինարարության ավարտումից սկսած Ճապոնիայի այդ մասում սկսվել են խաղաղ ժամանակներ: Վերջին 2 հարյուրամյակներում ամրոցի կողքին առաջ եկավ Հիմեջի քաղաքը: 1871 թվականին Սպիտակ ձկնկուլի ամրոցը խլեցին նրա տերերից և մուրճի հարվածով վաճառվեց 23 իենով: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ամրոցի շրջակայքը վնասվել էր ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններից, սակայն ամրոցը մնացել էր անվնաս:

Հիմեձի ամրոցը կինոներում [խմբագրել]

Ամրոցի շրջակայքում կատարվել են մի շարք ֆիլմերի նկարահանումներ: Առաջին ֆիլմերից մեկում «Ապրում ես երկակի» ամրոցը ներկայացվում է , որպես նինդզաների գաղտնի դպրոց, որտեղ տարվում են հրթիռային զենքի փորձարկումներ: Ակիրա Կուրոսավան նկարահանում է այստեղ այնպիսի գլուխգործոցներ , ինչպիսիք են «Ռազմիկի ստվերը» և «Ռանը»: 2003 թվականին ամրոցում նկարահանել են պատմական ֆիլմ «Վերջին սամուրայը», գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Քրուզը: