Հիդրոքլորթիազիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրոքլորթիազիդ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₇H₈ClN₃O₄S₂
Մոլային զանգված4,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան269 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար58-93-5
PubChem3639
EINECS համար200-403-3
SMILESC1NC2=CC(=C(C=C2S(=O)(=O)N1)S(=O)(=O)N)Cl
ЕС200-403-3
ChEBI3513
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիդրոքլորթիազիդ, թիազիդային դիուրետիկ, միջին ազդեցության դեղ։

Ֆարմակոլոգիական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրճատում է Na+-ի ռեաբսորբցիան երիկամի հեռադիր խողովակների սկզբնական հատվածում, ինչով պայմանավորված է թույլ միզամուղ ազդեցությունը՝ համեմատած ֆուրոսեմիդի հետ։ Ազդում է երիկամի պրոքսիմալ հատվածի վրա՝ արգելակելով կարբոանհիդրազը, ուժեղացնում է K+-ի արտազատումը (դիստալ հատվածում Na+ փոխանակվում է K+ ի ), հիդրոկարբոնատների և ֆոսֆատների հետ։ Գործնականորեն չի ազդում թթվահիմնային հաշվեկշռի վրա (Na+ արտազատվում է կամ Cl-ի, կամ բիկարբոնատի հետ, հետևաբար, ալկալոզի ժամանակ մեծանում է բիկարբոնատների արտազատումը, ացիդոզի ժամանակ՝ քլորիդների)։ Ուժեղացնում է Mg2+ արտազատումը։ Ca2+ իոնները պահում է օրգանիզմում և նվազեցնում է ուրատների արտազատումը։ Միզամուղ ազդեցությունը զարգանում է 1-2 ժամ հետո, առավելագույնը հասնում է 4 ժամից, տևում է 10-12 ժամ։ Ազդեցությունը նվազում է գլոմերուլյար ֆիլտրացիայի արագության նվազմամբ և դադարում է, երբ այն 30 մլ/րոպից քիչ է։ Ոչ շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ ցուցաբերում է հակադիուրետիկ ազդեցություն (նվազեցնում է մեզի ծավալը և մեծացնում դրա կոնցենտրացիան)։ Իջեցնում է զարկերակային ճնշումը՝ նվազեցնելով ՇԱԾ, անոթի պատի ռեակտիվության փոփոխությունները, նվազեցնելով անոթասեղմիչների (էպինեֆրին, նորեպինեֆրին ճնշող ազդեցությունը և մեծացնելով դեպրեսորային ազդեցությունը գանգլիոնի վրա։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներծծվում է արագ, բայց ոչ ամբողջովին։ TCmax ներքին ընդունման ժամանակ 100 մգ դեղաչափով 1,5—2,5 ժամ է։ Թերապևտիկ դեղաչափի միջակայքում AUC-ի միջին արժեքը մեծանում է դեղաչափի ավելացմանն ուղիղ համեմատական, օրական մեկ անգամ նշանակման ժամանակ կուտակումն աննշան է։ Կապումը ալբումինների հետ 40-60% է։ Ներթափանցում է արյուն-ընկերքային պատնեշ և կրծքի կաթ։ Կաղապար:T1 / 2- 6,4 ժամ, չափավոր քրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ՝ 11,5 ժամ, քրոնիկ երիկամային անբավարարությամբ կրեատինինի մաքրումը 30 մլ/րոպեից պակաս՝ 20,7 ժամ։ Չի նյութափոխանակվում լյարդում։ Արտազատվում է երիկամներով հիմնականում անփոփոխ վիճակում և մոտ 4 % 2-ամինո-4-քլոր-մ-բենզոլեդիսուլֆոնամիդի տեսքով (հիմնային մեզի նվազում)՝ գլոմերուլային ֆիլտրացիայի և ակտիվ խողովակային սեկրեցիայով նեֆրոնի պրոքսիմալ հատվածում։

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարկերակային գերճնշում (մոնոթերապիայի կամ այլ հակահիպերտոնիկ դեղամիջոցների հետ համատեղ), այտուցային համախտանիշ (տարբեր ծագման) (քրոնիկ սրտային անբավարարություն, պորտալ հիպերտենզիա, նեֆրոտիկ համախտանիշ, քրոնիկ երիկամային անբավարարություն, սուր գլոմերուլոնեֆրիտ, նախադաշտանային համախտանիշ, բուժում գլյուկոկորտիկոիդներով)։ Հսկողություն պոլիուրիա գերակշռող նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դեպքում միզուղիներում քարերի առաջացման նախատրամադրվածություն ունեցող հիվանդների մոտ (հիպերկալցիուրիայի նվազեցում)։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերզգայունություն (ներառյալ այլ սուլֆոնամիդներ ), շաքարային դիաբետ (դժվար վերահսկվող), քրոնիկ երիկամային անբավարարություն (կրեատինինի մաքրում 30 մլ/րոպեից պակաս), անուրիա, ծանր լյարդային անբավարարություն, Ադիսոնի հիվանդություն, ռեֆրակտեր հիպոկալիեմիա, հիպերկալցիեմիա և հիպոնատրիեմիա, հղիություն (I եռամսյակ), լակտացիայի շրջան, մանկական հասակ մինչև 3 տարեկան)։ Լակտոզ պարունակող դեղաչափերի համար (հավելյալ)՝ հազվադեպ ժառանգական հիվանդություններ ունեցող հիվանդներ, ինչպիսիք են լակտոզի անտանելիությունը, լակտազի անբավարարությունը կամ գլյուկոզ-գալակտոզ թերաբսորբցիան։

Զգուշորեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալեմիա, հիպերկալցեմիա, հիպոնատրեմիա, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային գլիկոզիդների միաժամանակյա օգտագործում, պոդագրա, լյարդի թեթև կամ միջին ծանրության անբավարարություն, լյարդի պրոգրեսիվող հիվանդություն (լյարդային կոմա), լյարդի ցիռոզի (հիպոմագնեմիայի ռիսկ), մեծ տարիք, հղիություն (II-III եռամսյակ)։

Դեղաչափման ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարկերակային ճնշումն իջեցնելու համար ներքին՝ 25-50 մգ/օր, մինչդեռ աննշան դիուրեզ և նատրիուրեզ նկատվում են միայն ընդունման առաջին օրը (երկար ժամանակ նշանակվում է այլ հակահիպերտոնիկ դեղամիջոցների հետ միասին՝ վազոդիլատատորներ, ԱՓՖ արգելակիչներ, սիմպաթոլիտիներ, բետա-բլոկատորներ)։ Որոշ հիվանդների համար 12,5 մգ նախնական դեղաչափը բավարար է ինչպես մոնոթերապիայի, այնպես էլ այլ հակահիպերտոնիկ դեղամիջոցների հետ համատեղ։ Երբ դեղաչափը ավելացվում է 25-ից մինչև 100 մգ, նկատվում է դիուրեզի, նատրիուրեզի համաչափ աճ և զարկերակային ճնշման նվազում։ Հիպոթենզիվ ազդեցությունը դրսևորվում է 3-4 օրվա ընթացքում։ Օպտիմալ էֆեկտի հասնելու համար կարող է պահանջվել մինչև 3-4 շաբաթ։ Այտուցային համախտանիշի դեպքում (կախված հիվանդի վիճակից և ռեակցիայից) այն նշանակվում է օրական 25-100 մգ դեղաչափով, ընդունվում է մեկ անգամ (առավոտյան) կամ 2 օրը մեկ։ Կախված կլինիկական ռեակցիայից, դեղաչափը կարող է կրճատվել մինչև 25-50 մգ օրական 1 անգամ, կամ 1 անգամ 2 օրվա ընթացքում։ Ծանր դեպքերում բուժման սկզբում կարող է պահանջվել օրական մինչև 200 մգ դեղաչափ։ Նախադաշտանային համախտանիշի դեպքում սովորական դեղաչափն օրական 25 մգ է և օգտագործվում է ախտանիշների սկզբից մինչև դաշտանի սկիզբը։ Տարեցներ ՝ 12,5 մգ օրական 1-2 անգամ։ Երեխաներին սկսած 3 տարեկանից ՝ 1-2 մգ/կգ/օր կամ 30-60 մգ/մ2 մարմնի մակերեսին օրական մեկ անգամ։ Բուժումից 3-5 օր հետո խորհուրդ է տրվում 3-5 օր ընդմիջում կատարել։ Որպես երկարատև թերապիա նշված չափաբաժնի դեպքում այն նշանակվում է շաբաթական 2 անգամ։ Ընդհատվող թերապիայի դեպքում՝ 1-3 օր հետո կամ 2-3 օրվա ընթացքում հետագա ընդմիջումով, արդյունավետության նվազումն ավելի քիչ է արտահայտված, և կողմնակի ազդեցությունները զարգանում են ավելի հազվադեպ։ Նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դեպքում առաջարկվող օրական դեղաչափը 50-150 մգ է (մի քանի չափաբաժիններով) մինչև թերապևտիկ էֆեկտի հասնելը (ծարավի և պոլիուրիայի նվազում), այնուհետև հնարավոր է դեղաչափի կրճատում։ Քարերի առաջացման կանխարգելման համար՝ 50 մգ օրական 2 անգամ։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոլիտային խանգարումներ, ներառյալ հիպոնատրեմիա (հոգնածություն, դյուրագրգռություն, ջղակծկումներ, շփոթություն, նոպաներ), հիպոքլորեմիկ ալկալոզ, հիպոկալեմիա (չոր բերան, ծարավ, առիթմիա, մկանային սպազմ կամ ցավ, սրտխառնոց, փսխում, թուլություն), հիպոմագնեմիա, հիպերկալցեմիա։ Ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա, լեյկոպենիա, հեմոլիտիկ և ապլաստիկ անեմիա, ալերգիկ ռեակցիաներ (մաշկի ցան, եղնջացան), պուրպուրա, նեկրոտիկ վասկուլիտ, Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ, շնչառական հյուծում (ներառյալ պնևմոնիտ և ոչ կարդիոգեն թոքային այտուց), անաֆիլակտիկ ռեակցիաներ, ընդհուպ մինչև շոկ։ Խոլեցիստիտ, պանկրեատիտ, խոլեստատիկ դեղնախտ, սիալադենիտ, փորկապություն, հոդատապի սրացում, հիպերուրիկեմիա, գլյուկոզուրիա, անորեքսիա, պոտենցիայի նվազում, լուծ, օրթոստատիկ հիպոթենզիա, լուսազգայունություն, հիպերգլիկեմիա, առիթմիա, գլխապտույտ, ժամանակավոր մշուշոտ տեսողություն, գլխացավ, պարեսթեզիաներ, երիկամների ֆունկցիայի խանգարում, ինտերստիցիալ նեֆրիտ։

Կան նաև ապացույցներ, որ այն կարող է մի քանի անգամ մեծացնել մաշկի և շուրթերի քաղցկեղի վտանգը[3]։

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպտոմներ։ Հիպոկալեմիա (ադինամիա, կաթված և փորկապություն, առիթմիա), քնկոտություն, զարկերակայիին ճնշման անկում, տախիկարդիա, ցնցում, թուլություն, շփոթություն, սրտխառնոց, փսխում, ծարավ, պոլիուրիա, օլիգուրիա կամ անուրիա, հիպոնատրեմիա, հիպոքլորեմիա, ալկալոզ, արյան միզանյութի ազոտի բարձրացած մակարդակ (հատկապես երիկամների քրոնիկ անբավարարությամբ հիվանդների մոտ )
Բուժում:
Կոնկրետ հակաթույն չկա։ Փսխման դրդում, ստամոքսի լվացում, ակտիվացված ածուխ, էլեկտրոլիտային լուծույթների ներարկում, K+ անբավարարության փոխհատուցում (K+ և կալիում խնայող միզամուղների նշանակում)։

Հատուկ ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև բուժման դեպքում անհրաժեշտ է ուշադիր հետևել ջրի և էլեկտրոլիտների անհավասարակշռության կլինիկական ախտանիշներին, հիմնականում բարձր ռիսկային խմբի հիվանդների մոտ՝ սրտանոթային համակարգի հիվանդություններով և լյարդի ֆունկցիայի խանգարմամբ։ Հիպոկալեմիայից կարելի է խուսափել K+ պարունակող դեղերի կամ K+ ով հարուստ (միրգ, բանջարեղեն) մթերքների օգտագործմամբ, հատկապես K+-ի ուժգնացած կորստի դեպքում (արտահայտված դիուրեզ, երկարատև բուժում) կամ սրտային գլիկոզիդներով կամ կորտիկոստերոիդներով միաժամանակյա բուժում։ Բարձրացնում է մագնեզիումի արտազատումը մեզով, ինչը կարող է հանգեցնել հիպոմագնեմիայի։ Քրոնիկ երիկամային անբավարարության դեպքում անհրաժեշտ է կրեատինինի մաքրման պարբերական մոնիտորինգ։ Քրոնիկ երիկամային անբավարարության դեպքում դեղը կարող է կուտակվել և առաջացնել ազոտեմիա։ Օլիգուրիայի զարգացմամբ պետք է դադարեցնել դեղի օգտագործումը։ Թեթև և միջին ծանրության լյարդային անբավարարության կամ լյարդի պրոգրեսիվող հիվանդության դեպքում դեղը նշանակվում է զգուշությամբ, քանի որ ջրի և էլեկտրոլիտային հավասարակշռության աննշան փոփոխությունը և շիճուկում ամոնիումի կուտակումը կարող է առաջացնել լյարդի կոմա։ Ուղեղային և կորոնար ծանր սկլերոզի դեպքում դեղամիջոցի նշանակումը զգուշություն է պահանջում։ Կարող է խանգարել գլյուկոզի հանդեպ տանելիությունը։ Բացահայտ և գաղտնի շաքարային դիաբետի երկարատև բուժման ընթացքում անհրաժեշտ է ածխաջրերի նյութափոխանակության համակարգված մոնիտորինգ։ Կարող է պահանջվել հիպոգլիկեմիկ դեղամիջոցների դեղաչափի ճշգրտում։ Բուժման ընթացքում անհրաժեշտ է միզաթթվի կոնցենտրացիայի պարբերական վերահսկում։ Երկարատև թերապիայի դեպքում հազվադեպ նկատվել է պարաթիրեոիդ գեղձերի ֆունկցիայի պաթոլոգիական փոփոխություններ՝ ուղեկցվող հիպերկալցեմիայով և հիպոֆոսֆատեմիայով։ Կարող է ազդել պարաթիրեոիդ գեղձերի ֆունկցիայի լաբորատոր թեստերի արդյունքների վրա, հետևաբար, նախքան պարաթիրեոիդ գեղձերի գործառույթը որոշելը, դեղի կիրառումը պետք է դադարեցվի։ Հիդրոքլորոթիազիդը կարող է նվազեցնել յոդի քանակությունը, որը կապվում է շիճուկի սպիտակուցների հետ՝ առանց վահանաձև գեղձի դիսֆունկցիայի նշանների։ Դեղամիջոցի օգտագործման սկզբնական փուլում (այս ժամանակահատվածի տևողությունը որոշվում է անհատական), խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ մեքենա վարելուց և այնպիսի աշխատանք կատարելուց, որը պահանջում է ուշադրության կենտրոնացում և հոգեշարժական ռեակցիաների արագություն (գլխապտույտի և քնկոտության հնարավոր զարգացման պատճառով)։ Հետագայում պետք է զգույշ լինել։

Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է խուսափել Li+ աղերի հետ դեղամիջոցի միաժամանակյա օգտագործումից (Li+-ի երիկամային մաքրումը նվազում է, դրա թունավորությունը մեծանում է)։ Հարկավոր է զգուշություն կիրառել հակագերճնշումային դեղամիջոցների (դրանց ազդեցության բարձրացման դեպքում կարող է պահանջվել դեղաչափի ճշգրտում), սրտային գլիկոզիդների (հիպոկալեմիա և հիպոմագնեմիա թիազիդային միզամուղներով թերապիայի ժամանակ կարող է մեծացնել սրտային գլիկոզիդների թունավորությունը), ամիոդարոնի (հիպոկալեմիայի հետ կապված առիթմիաների զարգացման ռիսկ), ներքին ընդունման հիպոգլիկեմիկ դեղամիջոցների (դրանց արդյունավետությունը նվազում է, հիպերգլիկեմիայի զարգացման ռիսկը), GCS, կալցիտոնինի (հիպոկալեմիայի բարձրացում), ՈՍՀԲԴ (թուլացնում են միզամուղ և հիպոթենզիվ ազդեցությունը), ոչ ապաբևեռացնող միոռելաքսանտների (դրանց ազդեցությունը կարող է ուժեղանալ), ամանտադինի (ամանտադինի մաքրումը կարող է նվազել՝ հանգեցնելով արյան պլազմայում ամանտադինի կոնցենտրացիայի ավելացմանը և հնարավոր թունավորության), խոլեսթիրամինի (նվազեցնում է հիդրոքլորոթիազիդի կլանումը), էթանոլի, բարբիտուրատների և թմրաբեր ցավազրկողների հետ, որոնք մեծացնում են օրթոստատիկ հիպոթենզիայի վտանգը։ Թիազիդները կարող են նվազեցնել պլազմային սպիտակուցների հետ կապված յոդի կոնցենտրացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 hydrochlorothiazide
  2. 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
  3. Sidsel Arnspang, David Gaist, Sigrun Alba Johannesdottir Schmidt, Lisbet Rosenkrantz Hölmich, Søren Friis, Anton Pottegård. (2017). Hydrochlorothiazide use and risk of non-melanoma skin cancer: A nationwide case-control study from Denmark. Journal of the American Academy of Dermatology; doi:10.1016/j.jaad.2017.11.042

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]