Հերոսների ծառուղի (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերոսների ծառուղի (այլ կիրառումներ)

Հերոսների ծառուղի (ռուս.՝ Алле́я Геро́ев), հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի Հաղթանակի մոսկովյան զբոսայգու առանցքային կոմպոզիցիան, որը բաղկացած է Լենինգրադում ծնված Խորհրդային Միության կրկնակի հերոսների կիսանդրիների երկու շարքից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրիների տեղադրումը նախատեսված է եղել զբոսայգու նախնական նախագծով, որի վրա աշխատել են ճարտարապետներ Եվգենի Կատոնինը, Վալերիան Կիրխոգլանին, Մոդեստ Շեպիլևսկին և Տատյանա Դուբյագոն։ Բոլոր վեց հուշարձանները տեղադրված են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերին համապատասխան։

Հերոսների ծառուղում Հաղթանակի զբոսայգու բացումից մի քանի տասնամյակ անց այնտեղ տեղադրվել են Լենինգրադում ծնված սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսների կիսանդրիները։ Մասշտաբի, պատկերի և ոճերի տեսանկյունից այս հուշարձանները պատերազմի հերոսներին նվիրված համալիրի շարունակությունն են։

Հերոսների ծառուղու սկզբում տեղադրված են Զոյա Կոսմոդեմյանսկայայի և Ալեքսանդր Մատրոսովի հուշարձանները։ Պատերազմի վետերանների նախաձեռնությամբ Հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ Հերոսների ծառուղու կենտրոնում կանգնեցվել է Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հուշարձանը։ Հուշարձանը ստեղծվել է սոցռեալիզմի ավանդույթներով։

2010 թվականի մայիսի 27-ին բացվել է Արկտիկայի և Անտարկտիկայի հայտնի հետազոտող, ռուս գիտնական-օվկիանոսագետ քաղաքական գործիչ, Խորհրդային Միության և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի[1] բրոնզե կիսանդրին, որի քանդակագործը Միքայել Ֆ. Սողոյանն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы? О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Санкт-Петербурга. - 4-е изд., перераб. - СПб.: Норинт, 1996. - С. 203-204. - 359 с. - ISBN 5-7711-0002-1.
  • Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. - СПб, 2010. - ISBN 978-5-93437-363-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]