Հենրիկ վան Գենտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հենրիկ վան Գենտ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Հենրիկ վան Գենտ |
| Ծննդյան օր՝ | 1900 |
| Վախճանի օր՝ | 27.3.1947 |
| Վախճանի վայր՝ | Ամստերդամ, Նիդերլանդներ |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | նիդերլանդացի |
| Աշխատանք՝ | Յոհանեսբուրգի աստղադիտարան |
Հենրիկ վան Գենտ (հոլ.՝ Hendrik van Gent, ծնվ.` 1900 — մահ.` 27 մարտի 1947, Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդացի աստղագետ:
Ծնվել է Նիդերլանդներում: 1928 թվականին մեկնել է Հարավային Աֆրիկա բնակվելու, որտեղ աշխատել է Յոհանեսբուրգի աստղադիտարանի Լեյդենյան հարավային կայանում: Վան Գենտը հետազոտել է փոփոխական աստղերը, ինչպես նաև հայտնաբերել է 39 աստերոիդ և 3 գիսաստղ:
Նրա պատվին են անվանվել (1666) վան Գենտ աստերոիդը և Վան Գենտ խառնարանը Լուսնի հակադարձ կողմում: