Հենրիկ Բակունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Բակունց
Ծնվել էմարտի 18, 1946(1946-03-18)
ԾննդավայրՏումի, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 2020(2020-11-26) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտություննյարդաբան

Հենրիկ Հովսեփի Բակունց (մարտի 18, 1946(1946-03-18), Տումի, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2020(2020-11-26), Երևան, Հայաստան), հայ նյարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993)[1]: Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Բակունցը ծնվել է 1946 թվականի մարտի 18-ին, Տումի (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977-1988 թվականներին եղել է Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, 1988 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գլխուղեղի անոթային հիվանդությունների ԿԳՀԼ վարիչ և Շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի անոթանյարդաբանության կլինիկայի ղեկավար, 1990-1998 թվականներին՝ «Աղետների նյարդաբանություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, 1998 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի անոթանյարդաբանություն դասընթացի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ «Նաիրի» բուժ-առողջարարական միավորման «Անգիոնևրոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2000 թվականից՝ տնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ նյարդաբանների ընկերության վարչության անդամ (1990)։
  • Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1996)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հենրիկ Բակունց». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 200։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Բակունց» հոդվածին։