Հելենա Տրժեշտիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Տրժեշտիկովա
Ծնվել էհունիսի 22, 1949(1949-06-22)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[3][4]
ԿրթությունՊրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց
Քաղաքացիություն Չեխոսլովակիա,  Չեխիա[2] և  Չեխոսլովակիա[5]
Մասնագիտացումմանկավարժ, ռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, ուսուցչուհի, դրամատուրգ, վավերագիր և համալսարանի դասախոս
ԱմուսինՄիշել Տրժեշտիկ[6]
Պարգևներ
IMDbID ID 0872281

Հելենա Տրժեշտիկովա (չեխ․՝ Helena Třeštíková, հունիսի 22, 1949(1949-06-22)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), վավերագրական ֆիլմերի չեխ ռեժիսոր[8][9] : Եվրոպական կինոակադեմիայի անդամ[10]։ Չեխիայի մշակույթի նախարար (հունվարի 9, 2007 - հունվարի 26, 2007)[11]։

Լուսանկարիչ Տոմաշ Տրժեշտիկի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Տրժեշտիկովան ծնվել է 1949 թվականին Պրահայում։ 1975 թվականին ավարտել է Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը։ 1974-1977 թվականներին աշխատել է որպես դրամատուրգ, այնուհետև սկսել է զբաղվել ռեժիսուրայով։ Նրա վավերագրական ֆիլմերի գլխավոր թեման հասարակ մարդիկ են։ Համագործակցել է Չեխիայի հեռուստառադիոընկերության խորհրդի հետ։ Կարճ ժամանակահատված զբաղեցրել է Չեխիայի մշակույթի նախարարի պաշտոնը (հունվարի 9, 2007 - հունվարի 26, 2007) Միրեկ Տոպոլանեկի երկրորդ կաբինետի օրոք։

Չեխական հեռուստատեսությունում աշխատելու տարիներին Տրժեշտիկովային  հետաքրքրել են կին հերոսները, և նա իր ֆիլմերում ստեղծել է ողբերգական ճակատագրի տեր մի շարք կանանց դիմանկարներ՝ դերասանուհի Լիդա Բաարովան («Դառնանուշ հուշեր», 1995), բանտարկված հակակոմունիստները («Սիրելի դար», 1998), նացիզմի ու ստալինիզմի զոհը («Հիտլերը, Ստալինը և ես», 2001), համակենտրոնացման ճամբարից փրկվածը («Իմ բախտավոր աստղը», 2004), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր խեղված անձնական պատմությունը[12]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոմեոն, Ջուլիետը և երեխաները (1974)
  • Հրաշք (1975)
  • Լույսի հպում (1979)
  • Ամուսնական ուսումնասիրություններ (1987)
  • Սիրուց դուրս (1987)
  • Ուղիներ գտնելով (1988)
  • Մի բան պատմիր քո մասին (1992)
  • Սիրելի դար (1998)
  • Կարմենի պատմությունը (1999)
  • Կանայք հազարամյակի սահմանագլխին (2001)
  • Հիտլերը, Ստալինը և ես (2001)
  • Ծուղակում և դարձյալ ծուղակում (2003)
  • Մարցելա (2006)
  • Ռենե (2008)
  • Կատկա (2009)
  • Անձնական աշխարհ (2012)
  • Մելորի (2015)
  • Դատապարտված գեղեցկություն (2016)
  • Ամուսնական պատմություն (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Evidence zájmových osob StB
  6. Deutsche Nationalbibliothek Record #139187766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. https://web.archive.org/web/20190718190708/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2008.65.0.html
  8. New England Review
  9. Interview about "Mallory" at the Karlovy Vary International Film Festival site
  10. European Film Academy page
  11. "Cabinet minister resigns after two weeks in office" in Radio Praha
  12. «Ամուսնական պատմություն». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Տրժեշտիկովա» հոդվածին։