Հարրի Ուիլյամ Ադամս
Հարրի Ուիլյամ Ադամս անգլ.՝ Harry William Adam | |
---|---|
Ծնվել է | 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Վուսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | 1947[1][2][3][…] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Հարրի Ուիլյամ Ադամս (անգլ.՝ Harry William Adams, 1868[1][2][3][…], Վուսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1947[1][2][3][…][4])), բրիտանացի նկարիչ, Վուսթերի արվեստի քոլեջում դասավանդել է նկարչություն, նաև եղել է Բիրմինգհեմի գեղարվեստական խմբակի նախագահը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարրի Ուիլյամ Ադամսը ծնվել է 1868 թվականին Վուսթեր քաղաքում, ութ տարիների ընթացքում աշխատել է Վուսթերի արքայական ճենապակու գործարանում որպես նկարիչ-ձևավորող։ Դրանից հետո 1895 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպիսզի ուսումը շարունակի Ժյուլիանի ակադեմիայում։ Առաջին Ադամս ցուցահանդեսը տեղի է ունեցել մեկ տարի անց 1896 թվականին Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այնտեղ նա ներկայացրել է իր ձմեռային բնանկարը։ Իր ողջ կարիերայի ընթացքում Ադամսը վարպետացել է ձյան պատկերներով բնանկարներում, այդպիսի աշխատանքներից են «Արևը ձյան վրա» և «Սառցաշերտի հեղեղ» բնանկարները[5]։
1913 թվականի օգոստոսին «Սենթ Իվ Թայմս» թերթը հաղորդել է, որ Հարրի Ուիլյամ Ադամսը կարճ ժամանակով այցելել է Սենթ Իվ քաղաք, իսկ «մի քանի տարի առաջ նրա նկարը ձեռք է բերվել համաձայն «Չանթրիի կտակի»։ Այդ նկարը նրա «Գիշերային երազ» աշխատանքն է։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հարրի Ադամսը դարձավ Վուստերսկի արվեստի քոլեջի նկարչության ուսուցիչ։ Բացի այդ այդ նույն շրջանում նա դարձել է է Բիրմինգհեմի գեղարվեստական խմբակի նախագահը։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ձմեռային երազ» (1900, կտավ, յուղաներկ) Լոնդոնում (Թեյթ հավաքածու)
- «Մալվերի միայնակ բարձունքների վրա» (1902, կտավ,յուղաներկ) Թորկում (Թորե և Գալ աբբայության պատմական տուն)
- «Կապույտ գետ» (կտավ, յուղաներկ) Վուսթերում (Քաղաքային թանգարան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Répertoire des artistes (ֆր.)
- ↑ Christopher Wright, Catherine May Gordon British and Irish Paintings in Public Collections: An Index of British and Irish Oil Paintings by Artists Born Before 1870 in Public and Institutional Collections in the United Kingdom and Ireland. — Yale University Press, 2006. — С. 59. — 950 с. — ISBN 0300117302
- ↑ Adams, Harry William(անգլ.) // Benezit Dictionary of Artists. — 2011. —
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Buckman (2006) Dictionary of Artists in Britain since 1945.
- Hardie (2009) Artists in Newlyn and West Cornwall, p. 311.
- Whybrow (1994) St Ives (1921—1939 list pp. 219–221);
- Wood (1995) Victorian Painters
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Harry William Adams // artnet.com.
|