Հարիս Յուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարիս Յուլին
Ծնվել էնոյեմբերի 5, 1937(1937-11-05)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Gwen Welles?

Հարիս Յուլին (անգլ. Harris Yulin, նոյեմբերի 5, 1937(1937-11-05)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, թատրոնի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիս Յուլինը ծնվել և մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում ավարտել է Կալիֆոռնիական համալսարանը։ 1963 թվականին Թել Ավիվում թատերական դերերից է սկսվել Յուլինի դերասանական կարիերան։ Լոս Անջելեսում նա հիմնադրել է դասական թատրոն, աշխատել Բուֆֆալոյի, Եյլի և Վաշինգտոնի թատրոններում, այնուհետև տեղափոխվել՝ Նյու Յորք։ 1970 թվականին Յուլինը առաջին անգամ հանդես է եկել թատերական ռեժիսորի որակավորմամբ, սկսել նկարահանվել ֆիլմում և «Ճանապարհի ավարտ» ֆիլմում մարմնավորել գլխավոր կերպարներից մեկին։ Ֆիլմում Յուլինին մեծ մասամբ առաջարկում էին երկրորդ պլանի դերեր։ Նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնց շարքին են դասվում ՝ «Սպիով դեմքը», «Գիշերային շարժումներ», «Այլ կին», «Մարզումային օր»։ 1996 թվականին Յուլինն առաջադրվում է Էմմի մրցանակի՝ «Կատակերգական հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասան» անվանակարգում՝ «Ֆրեյզեր»[4] ֆիլմում ավազակի կերպարով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1972 թվականներին Յուլինը հարաբերություններ է սկսում դերասանուհի Ֆեյ Դանաուեյի հետ, որի հետ ծանոթացել է «Դոկ» ֆիլմի նկարահանման ժամանակ, այնուհետև մինչ իր մահը (1993 թվական) ամուսնացած է լինում դերասանուհի Գվեն Ուելսի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1020546956 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Harris Yulin - Biography» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.