Հաջի Ջաֆար-բեկի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաջի Ջաֆար-բեկի մզկիթ
Տեսակմզկիթ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել է1909
Կառուցման սկիզբ18-րդ դար
Կարգավիճակավերված
Ճարտարապետություն
Ոճպարսկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Հաջի Ջաֆար-բեկի մզկիթ, շիա իսլամական մզկիթ Երևանի Դեմիրբուլաղ թաղամասում։ Հայտնի է նաև Հաջի Սաֆար-Բեկի մզկիթ ու Չաթիրլի (հովհանոցավոր) մզկիթ անուններով՝ մինարեի փոխարեն բարձր հարթակի վրա կախված անձրևանոցի պատճառով։

Գտնվել է այսօրվա Վարդանանց 22 հասցեում գտնվող բակում՝ Գետառից ոչ հեռու՝ Վարդանանց ու Քոչար փողոցների տարածքում[1]։

Կառուցվել է 18-րդ դարում։ Կապույտ մզկիթից բացի միակն էր, որ կանգուն էր առ 1980-ականների վերջը։ Ըստ տեղաբնակների հիշատակությունների՝ 1990 թվականի հունվարի 21-ին Բաքվում հայերի ջարդերի մասին լուրերին ընդառաջ հրկիզվել է, իսկ հաջորդ օրը բուլդոզերի միջոցով քանդվել՝ հակառակ ժամանած միլիցիայի աշխատակիցների հորդորների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hovsepian, Շահէն Յովսէփեան Shahen. «Երեւան քաղաքի պատմութիւնը The history of Yerevan city» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)