Ռեջեփ Փաշայի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեջեփ Փաշայի մզկիթ
Տեսակմզկիթ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԵրևանի բերդ
Հիմնվել է1725
Ճարտարապետություն
Ոճպարսկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Ռեջեփ Փաշայի մզկիթ, որը գտնվում էր Երևանի բերդի տարածքում[1]։ Ըստ Բորիս Մեհրաբյանի 1911 թվականին հրապարակած քարտեզի՝ եկեղեցու ստույգ վայրը Մայրաքաղաքային զորամասի ավտոհրապարակի կենտրոնն է։

Կառուցվել էր 1725 թվականին՝ Օսմանյան տիրակալ Ռաջաբ փաշայի անունով, ու հանդիսացել է Երևանի տարածքում գտնված միակ սուննի մզկիթը։ 1735 թվականին կրկին Պարսկաստանի տիրապետության վերականգնումից հետո այն վերածվել է զինանոցի։ 1827 թվականին Ռուսական զորքերի կողմից Երևանի բերդի գրավումից հետո այն վերակառուցվել ու օծվել է որպես ռուսական ուղղափառ Պոկրովյան տաճար։ 19-րդ դարի վերջում խախլված լինելու պատճառով այժմյան Շահումյանի արձանի տեղում կառուցվում է նոր՝ Սուրբ Նիկոլայ մայր տաճարը, իսկ այս մեկը քանդվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱԳԱՂԱԹ.AM » Երևանի Մամեդական աղոթատների պատմությունից» (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.