Հաննովեր-Լանգենհագեն (համակենտրոնացման ճամբար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննովեր-Լանգենհագեն
ՏեսակՀամակենտրոնացման ճամբար
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՆորդ
Ղեկավար կազմակերպությունՆոյենգամե համակենտրոնացման ճամբար[1]
Քարտեզ
Քարտեզ

Հաննովեր-Լանգենհագեն (գերմ.՝ KZ-Außenlager Hannover-Langenhagen), համակենտրոնացման ճամբար կանանց համար, որը գոյություն է ունեցել 1944 թվականի հոկտեմբերի 2-ից 1945 թվականի հունվարի 6-ը Հաննովերի Լանգենհագեն (գերմ.՝ Langenhagen) շրջանում (այսօր Հաննովերի շրջան, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա)[2]։

Ճամբարը կառուցվել է որպես Նոյենգամմե ճամբարի մասնաճյուղ (գերմ.՝ KZ-Außenlager)։ Այս ճամբարը Հաննովերի 7 համակենտրոնացման ճամբարներից է, որոնք ստեղծվել են Երրորդ ռայխի ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննովեր-Լանգենհագեն համակենտրոնացման ճամբարում պահվել են ռուսական և լեհական ծագման անձինք, որոնք այստեղ են բերվել 1944 թվականի Վարշավայի ապստամբությունից հետո Շտուտտհոֆ (Լեհաստան) ճամբարից։ Այստեղ պահվել են լատվիական և լիտվական ծագման կալանավորներ[3]։

1944 թվականի հոկտեմբերի 2-ին Հաննովեր-Լանգենհագեն համակենտրոնացման ճամբար բերված կանանց բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը աշխատել է ռազմամթերքի արտադրությունում, իսկ երկրորդը՝ ինքնաթիռների սարքավորումների վերանորոգմամբ։

1945 թվականի հունվարի 6-ին ճամբարը ռմբակոծվում է, որից լիովին կործանվում է։ Ողջ մնացած կալանավորներին տեղափոխել են Հաննովեր-Լիմմեր (գերմ.՝ KZ-Außenlager Hannover-Limmer

1945 թվականի ապրիլի 6-ին կալանավորներին մահվան երթով տեղափոխում են Բերգեն-Բելզեն (գերմ.՝ KZ Bergen-BelsenԱպրիլի 15-ին Բերգեն-Բելզենն ազատագրվեց բրիտանական զորքի կողմից։

Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննովեր-Լանգենհագեն համակենտրոնացման ճամբարում կար յոթ բարաք, որոնցից չորսը նախատեսված էին կին կալանավորների համար։ Մնացած բարաքներում գտնվում էին լվացքատունը, սանիտարական մասը, խոհանոցն ու զուգարանները։

Ճամբարում աշխատելեն են 20 վերակացու (ՍՍ շքախումբ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մայիսի 8-ին ճամբարի նախկին մուտքի մոտ տեղադրվել է հուշարձան և հուշատախտակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States Holocaust Memorial Museum Encyclopedia of Camps and Ghettos, 1933-1945 / G. P. MegargeeIU Press, 2009.
  2. Verzeichnis der Konzentrationslager und ihrer Außenkommandos gemäß § 42 Abs. 2 BEG Արխիվացված 2017-01-16 Wayback Machine Nr.808, Langenhagen/Provinz Hannover
  3. Hans Elger: Hannover-Langenhagen. In: Benz, Distel (Hrsg.): Der Ort des Terrors. том 5. 2007, страница 432.
  4. «Außenlagerliste» (գերմաներեն). www.kz-gedenkstaette-neuengamme.de. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Ellger: Hannover-Langenhagen. In: Wolfgang Benz, Barbara Distel (Hrsg.): Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Band 5: Hinzert, Auschwitz, Neuengamme. C.H. Beck, München 2007, ISBN 978-3-406-52965-8, S. 431 ff.
  • Janet Anschütz, Irmtraud Heike: "Man hörte auf, ein Mensch zu sein…" Überlebende aus den Frauen-Konzentrationslagern in Langenhagen und Limmer berichten. VSA-Verlag, Hamburg 2003, ISBN 3-89965-009-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]