Հայ աշուղներ (համույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ աշուղներ, համույթ, ստեղծվել է 1927 թվականին, Երևանում, երգիչ Շարա Տալյանի ղեկավարությամբ։ Կազմը՝ երգիչներ Հ. Տալյան (Շարա Տալյանի եղբայրը) և Հ. Տրդատյան, թառահար Ս. Թարիվերդյան, քամանչահար Վ. Խշտոյան։ Համույթի ելույթներին մասնակցել է նաև երգչուհի Մարիաննա Սեդմարը։ «Հայ աշուղներ» համույթի գործունեությանը նպաստել է աշուղագետ Գարեգին Լևոնյանը (երգեր է սովորեցրել, համերգներին հանդես եկել ներածական խոսքով)։ Համույթի կատարողացանկն ընդգրկել է հիմնականում Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Խայաթի, Շերամի և ուրիշ աշուղների երգեր, որոնց մի մասը ձայնագրվել է ձայնասկավառակի վրա։ Համերգներով ելույթներ է ունեցել Հարավային Կովկասում, Մոսկվայում, Խարկովում և այլուր։ Գոյատևել է մինչև 1931 թվականը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարա Տալյան, Դեպքեր, դեմքեր, մտքեր, Երևան, 1973։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 122