Հայոց այբուբենի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց այբուբենի հուշարձան
Հայոց այբուբենի հուշարձանը Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՖրեդ Աֆրիկյան
Ստեղծում2005
Երկիր Հայաստան
ՔաղաքԱրտաշավան
ԲնակավայրԱրագածոտնի մարզ
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Alphabet park (Aparan) Վիքիպահեստում

Հայոց այբուբենի հուշարձան, հուշարձան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։

Քանդակներ՝

  • «Գրիգոր Լուսավորիչ»
  • «Գրերի արարումը, 405»
  • «Մովսես Խորենացի»
  • «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան)
  • «Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան, 4 մ, տուֆ), Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքև է ուղղված։ Ըստ քանդակագործի՝ վերև և ներքև պարզած ձեռքերը երկնքի և երկրի հետ կապի խոսուն վկայություն են[1]։
  • «Խաչատուր Աբովյան», արձանի ներքևում քանդակված են Աբովյանի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»։
  • «Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան))

Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թվականներին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար։ Այն մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը։ Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է Միջին դարերում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարի հեղինակ՝ Աղվան Հովսեփյան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քանդակագործ Արտուշ Պապոյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  2. Մխիթար Գոշի արձանը կանգնեցվեց Տառերի պուրակում