Հայկ Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովակիմյան Հայկ Բադալի
11 օգոստոսի 1898թ. – 13 մարտի 1967թ
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Երևանի նահանգ Ջաղրի գյուղ
Մահվան վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Մոսկվա
Կոչում Գեներալ-մոյոր
Պաշտոն ԽՍՀՄ-ի արտաքին հետախուզության պետի տեղակալ


Հովակիմյան Հայկ Բադալի (11 օգոստոսի, 1898թ., Նախիջևան, ռուսական կայսրություն13 մարտի, 1967թ , Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ ), ծագումով հայ, խորհրդային հետախույզ, Ազգային անվտանգության գեներալ-մայոր, խորհրդային պատմության ամենաէֆեկտիվ հետախույզներից մեկը։ Առաջինն էր, ով հայտնեց ԽՍՀՄ-ին ամերիկացիների կողմից ատոմային ռումբի ստեղծման մասին։ «Էնորմոզ» օպերացիայի հեղինակ, որը թույլ տվեց ԽՍՀՄ-ին կարճ ժամանակահատվածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը։ Իր հետախուզական ծառայության 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31 հզ գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանության մասին, 1055 հատուկ կարևորության մեքենաների և սարքավորումների գծագրեր, 163 օբյեկտների հատակագծր և այլն։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 11 օգոստոսի 1898 թ. Երևանի նահանգում՝ Ջաղրի գյուղում (Ռուսական կայսրություն), բազմազավակ ընտանիքում։

1909 թ. ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Արմավիր, որտեղ և ավարտում է տեղի դպրոցը։ 1917 թ. տեղափոխվում է Ալեքսանդրապոլ և աշխատանքի ընդուվում երկաթգծում։ Հովակիմյանը երկար ժամանակ որպես պատասխանատու քարտուղար աշխատել է տենտեսական խորհրդում, հետագայում ստիպված եղավ լքել Հայաստանը։

1920 թ. ձերբակալվեց և երկարաժամկետ բանտարկության դատապարտվեց Ալեքսանդրապոլում մաիսյան հակադաշնակցական ապստամբության մեջ մասնակցության համար։ Ազատ արձակվեց Կարմիր բանակի կողմից։

1922-1924 թթ. աշխատել է որպես Հայաստանի խորհրդային ազգերի կոմիսարների (Совнарком) քարտուղար։

1922 թ. ընդունվեց Ն. Բաումանի ՄՊՏՀ (МГТУ)։ Ուսման ընթացքում 3 ամսով մեկնում է Իտալիա և Գերմանիա։

1927 թ. պաշտպանեց թեկնածուական մինիմումը Դ. Մենդելևի անվան Մոսկովյան քիմիկո-տեխնոլոգիական համալսարանում՝ մաիաժամանակ գերազանց ավարտելով 2 ամյա անգլերենի և գերմաներենի լեզվի կուրսերը։

1931 թ. փետրվարին աշխատանքի է մոբիլիզացվել Միացյալ պետական քաղաքական կառավարում (ОГПУ) և ուղարկվում է Բեռլինի արտաքին հետախուզություն ռեզիդենտուռա, որտեղ գործել է իբրև ԽՍՀՄ-ի առևտրի ներկայուցուցիչ Գերմանիայում։

1931 թ. տեղափոխվում է արտաքին հետախուզության գիտատեխնիկական ստորաբաժանմունք։

1931 թ. Դ. Մենդելևի համալսարանում պաշտպանում է դիսերտացիա և ստանում քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։

1934 թ գտնվում էր ԱՄՆ-ում «Գենադի» կեղծանման տակ։ Աշխատել է որպես ինժիներ «Ամտորգում», պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, եղել է ԱՄՆ-ում խորհրդային հետախուզության պետի տեղակալ։

1938 թ. դառնում է հետախուզության ռեզիդենտուռայի պետ։ Հովակիմյանը ատոմային ռումբի տեխնոլոգիաների մասին տեղեկություններ էր ստանում Կլաուս Ֆուկսից, Յուլիուս և Էտել Ռոզենբեռգներից։ Սակայն Յուլիուս և Էտել Ռոզենբեռգների բացահայտումից հետո նրանք մեղադրվեցին հետախուզության մեջ և 1953 թ. հունիսի 19-ին մահապատժի ենթարկվեցին։

1941 թ. նրան սկսեցին կասկածել երկկողմանի հետախուզության մեջ, և այդ պատճառով նա հրաման ստացավ ետ վերադառնալ։ ԽՍՀՄ մեկնելուց առաջ ՖՀԲ-ից կողմից (ФБР) ձեռբակալվեց այն ժամանակ, երբ մեկ այլ հետախույզի կողմից նրան հանձնվեցին փաստաթղթեր։ ԱՄՆ-ի ֆեդերատիվ դատարանում նա մեղադրվեց հետախուզության մեջ։ Սակայն ըստ 1941 թ. հուլիսի 23-ի գործարքի համաձայն Հովակիմյանն պետք է փոխանակվեր 6 ամերիկացիների հետ (վերադարձվեցին միայն 3 ԱՄՆ-ի քաղաքացիներ), որոնք ձեռբակալվել էին Լեհաստանի տարածքի Կարմիր բանակի կողմից։

1941-1947 թթ. նա զբաղեցնում էր ԽՍՀՄ-ի Ազգային անվտանգության գլխավոր պաշտոններում՝ աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ։ 1943-1947 թթ. աշխատել է «Էնորմոզ» ատոմային ծրագրի ղեկավար (խորհրդային գիտնականներին այն ապահովվում էր ԱՄՆ-ի ատոմային ռուբի տեխնոլոգիաների գաղտնիքներով)։

1947 թ. (այլ տվյալներով 1948 թ.) լինելով գեներալ-մոյոր Հովակիմյանն հեռացվում է այդ պաշտոնից։ Եվ նա իրեն ամբողջովին նվիրում է քիմիական զենքի ստեղծման գիտական աշխատանքին։

1954 թ. նրան զրկում են գեներալ-մոյորի կոչումից։

1967 թ. Մոսկվայում նա մահանում է։ Հովակիմյանն հողին է հանձնվում հայկական գերեզմանոցում (№ 6 տարածքում)։ Այնտեղ է նաև հուղարկավորված իր կինը՝ Աբովյան Վեռա Համբարձումի, ինչպես նաև իր միակ դուստրը՝ Հովակիմյան Հեղինե Հայկի։

Պատկեր[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. «Ретро» в ж-ле «Ереван», декабрь 2006 г., стр. 134 - 142.
  2. Энциклопедия секретных служб России. М., 2004
  3. Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010