1908 թվականին ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժինը։ 1910-1928 թվականներին աշխատել է Բաքվում։ 1929 թվականին հալածանքներից խուսափելու համար տեղափոխվել է Հայաստան, ապրել և ստեղծագործել է Գյումրիում։
Ավետովի նախագծով են կառուցվել Գյումրիի բժշկական տեխնիկումը, տեքստիլ կոմբինատի վարչական շենքը, քաղաքային ծննդատունը, կարի գործարանի մանկապարտեզը և բնակելի շենքը, գուլպայի ֆաբրիկայի բնակելի շենքը և այլն։
Մահացել է 1965 թվականի հոկտեմբերի 18-ին Գյումրիում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 616)։