Հայկ Աբաղյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաղյանց ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Աբաղյանց
Ծնվել էնոյեմբերի 22, 1902(1902-11-22)[1][2][3]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 20, 1964(1964-04-20)[2][3] (61 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Naval Engineering High School named after V. I. Lenin?[2], ՀԱՊՀ և Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտՋերմատեխնիկա[2][3]
Ալմա մատերNaval Engineering High School named after V. I. Lenin? (1928)[2]
Կոչումպրոֆեսոր[2][3]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[2][3] (1951)

Հայկ Ավագի Աբաղյանց (նոյեմբերի 22, 1902(1902-11-22)[1][2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 20, 1964(1964-04-20)[2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ջերմատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային բարձրագույն ճարտարագիտական ուսումնարանը (1928)։ 1931-1950 թվականներին վարել է նույն ուսումնարանի ջերմատեխնիկայի տեսական հիմունքների, ապա՝ նավաշոգեկաթսաների, իսկ 1960 թվականից Լենինգրադի նավաշինական ինստիտուտի միջուկային էներգետիկայի ամբիոնները։ 1952-1954 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, 1956-1964 թվականներին Լենինգրադի նավաշինական ինստիտուտներում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբաղյանցն ուսումնասիրել է հնոցային գործընթացները նավակաթսաներում և մշակել ռոտացիոն բոցամուղների տեսությունն ու հաշվարկի մեթոդիկան։ Հետազոտել է ջերմափոխանցման գործընթացները նավային և միջուկային շոգեգեներատորներում, միջուկային ռեակտորներում, մշակել դրանց տեսությանն ու հաշվարկին վերաբերող հարցեր։ Մահացել է ապրիլի 20-ին, Լենինգրադում[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Технологические каналы и сборки с трубчатыми тепловыделяющими элементами, Л., 1962;
  • Работа ядерных паропроизводящих установок на переменных режимах, Л., 1963.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9934
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Աբաղյանց» հոդվածին։