Հակոբ Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Մարկոսյան
Ծնվել էսեպտեմբերի 7 (20), 1904[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 21, 1972(1972-10-21) (68 տարեկան)
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Գյումրի[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և դասախոս
Հաստատություն(ներ)Մեդիցինա[1] և ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1]
ԱնդամակցությունՌուսաստանի կրթության ակադեմիա[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1934)[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հակոբ Արտաշեսի Մարկոսյան (սեպտեմբերի 7 (20), 1904[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 21, 1972(1972-10-21)), հայ խորհրդային ֆիզիոլոգ և մանկավարժ։ ՌԽՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ (1965), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1968ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը (1934)։ Մանկավարժական գործունեությունն սկսել է Լենինականում (1923-1930), գիտամանկավարժականը՝ Մոսկվայի բուհերում (1937-1942), 1942-1948 թվականներին եղել է Բուժհրատի խմբագիր, ապա՝ տնօրեն, 1949 թվականից՝ ՌԽՖՍՀ, ապա՝ ԽՍՀՄ ՄԳԱ ֆիզիկական դաստիարակության և դպրոցական հիգիենայի, 1968-1972 թվականներին՝ տարիքային ֆիզիոլոգիայի և ֆիզիկական դաստիարակության ինստիտուտի տնօրեն։

Մարկոսյանը մշակել է կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերը, մասնավորապես ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցությունը գլխուղեղի կեղևի դրդման և արյան պայմանառեֆլեկտոր փոփոխությունների (մակարդման) վրա։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Учебник нормальной физиологии, М., 1949.
  • И. П. Павлова в области кровообращения и пищеварения, М.,1955.
  • Нервная регуляция свертывания крови, М., 1966.
  • Физиология, М., 1971.
  • Физиология тромбоцитов, Л., 1970.
  • Вопросы возрастной физиологии, М.: Просвещение, 1974.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 324