Հակոբ Հակոբյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Հակոբյան
Ծնվել էփետրվարի 12, 1927(1927-02-12)[1]
ԾննդավայրԱրմավիր, Հայաստան
Մահացել էհունիսի 9, 2009(2009-06-09) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1950) և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2002)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Գլաձորի համալսարան

Հակոբ Վահանի Հակոբյան (փետրվարի 12, 1927(1927-02-12)[1], Արմավիր, Հայաստան - հունիսի 9, 2009(2009-06-09), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 12-ին, Հոկտեմբերյան (այժմ՝ քաղաք Արմավիր) քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1954-2004 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1962-1964 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր։ 1969-1975 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի պատասխանատու քարտուղար, 1979-1983 թվականներին՝ ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան։ 1958-1992 թվականներին եղել է Հայկական ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական մեկնաբան։ 1991-2007 թվականներին ղեկավարել է «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնը։ Հրատարակել է «Նորագույն պատմություն» (1998) ուսումնական ձեռնարկը[2]։

Աշխատանքները վերաբերում են Հայ դատին ու Հայոց ցեղասպանության միջազգային իրավական հարցերին, հայրենադարձության պատմական և իրավական հիմքերին։ Հինգ մենագրության և վաթսունից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորագույն պատմություն, ուսանողական ձեռնարկ, 1998[3]։
  • Հայրենիք վերադառնալու գաղափարը և ժամանակակից միջազգային իրավունքը, Երևան, 2000[4]։
  • Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական և իրավական հիմքերը, Երևան, 2002[5]։
  • Հայոց ցեղասպանությունը և միջազգային իրավունքը։ «Հայոց Մեծ Եղեռն-90», հոդվածների ժողովածու, Երևան, 2005։
  • Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը և միջազգային իրավունքը։ «Հումանիտար գիտությունների զարգացման հիմնախնդիրները Հայաստանում», հոդվածների ժողովածու, Երևան, 2005։
  • Խորհրդա-գերմանական հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտի նախօրեին, 2007։
  • История армянского геноцида : Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа / Ваакн Н. Дадрян; Пер. с 6-го англ. пересмотр. изд. С.Д. Оганесян; Науч. ред. А.В. Акопян. 2007.[6]
  • Հայրենիքի խնդիրը հայ-թուրքական կոնֆլիկտում, Երևան, 2007։
  • Հայրենիքի խնդիրը Հայ Դատի և Հրեական Հարցի պարագայում։ «Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» , Երևան, 2007։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6679
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 596։
  3. Հակոբյան, Հակոբ Վահանի (1998). Նորագույն պատմություն։ (1918 թ. մինչև մեր օրերը)։ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա. Գլաձոր կառավարման համալսարան. Երևան: Ամարաս.(չաշխատող հղում)
  4. Հակոբյան, Հակոբ Վահանի (2000). Հայրենիք վերադառնալու գաղափարը և ժամանակակից միջազգային իրավունքը. Երևան: Ասողիկ. ISBN 9789993084266.(չաշխատող հղում)
  5. Հակոբյան, Հակոբ Վահանի (2002). Բայբուրդյան, Վահան Առաքելի (ed.). Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական ու իրավական հիմքերը. Երևան: Ասողիկ. ISBN 9789993074564.
  6. Տատրյան, Վահագն Հակոբի (2007). Հակոբյան, Հակոբ Վահանի (ed.). История армянского геноцида: Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа. Translated by Оганесян, С. Д. Ереван: Ноян Тапан. ISBN 9789994144525.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հակոբյան (պատմաբան)» հոդվածին։