Հազազ ռուսական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազազ ռուսական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ցեղ Հազազ
Տեսակ Հազազ ռուսական
Լատիներեն անվանում
Lycium ruthenicum


Հազազ ռուսական (լատին․՝ Lycium ruthenicum), մորմազգիների ընտանիքի, հազազ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 0,5-2 մ բարձրությամբ, հանգուցավոր, տարածված, ամուր, մերկ, դեղնասպիտակ, խիստ փշավոր ճյուղերով։ Փշերը ունեն 0,3-2 սմ երկարություն, բարակ են, առանց տերևների։ Տերևների ձևը խիստ բազմազան է։ Դրանք մեծ մասամբ գծանման են, 0,5-3,5 (երբեմն՝ 5) սմ երկարությամբ, 0,7-3 մմ լայնությամբ, կապտականաչ, մսալի, համարյա նստադիր։ Ծաղիկները միայնակ են կամ 2-3-ական հավաքված փնջերում։ Բաժակը նեղ զանգականման է, 2-3 անհավասար բլթակներով, հազվադեպ՝ անհավասար, 5 ատամնանի, 2,5-4,5 մմ երկարությամբ։ Պսակը 0,3-1,3 (երբեմն 1,5) սմ երկարություն ունի, ձագարաձև, սպիտակավուն խողովակով և երկարավուն, 5 (երբեմն՝ 4-6) կտրտված ծռվածքով։ Առէջները անհավասար երկարություն ունեն։ Հատապտուղն ունի 0,4-0,8 սմ տրամագիծ, բազմասերմ է, սև։ Սերմերը երիկամաձև են, անկյունավոր։ Ծաղկում է սեզոնում 2 անգամ՝ ապրիլին և հուլիսին։ Պտուղները հասունանում են հունիս-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Մոնղոլիայում, Չինաստանում, Տիբեթում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Մեղրիում և Վայքում, աղակալած հողերում, չոր լանջերում, ծովի բարձրությունից 1100 մ բարձրությունների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 302։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազազ ռուսական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազազ ռուսական» հոդվածին։