ՀՀ կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ կապ, մինչև 19-րդ դարի կեսը Հայաստանում կապի միակ միջոցը փոստն էր։ 1867 թվականին ստեղծվել է փոստային պարբերականների կապ՝ Թիֆլիս, Աղստաֆա, Դիլիջան, Ելենովկա (Սևան), Երևան, Նախիջևան, Ջուլֆա, Օրդուբադ գլխավոր փոստուղով։ Ավելի ուշ դրանից ճյուղավորվել են Դիլիջան Ղարաքիլիսա (Վանաձոր), Համամլու (Սպիտակ)-Ալեքսանդրապոլ և Ելենովկա, Նոր Բայազետ (Գավառ) փոստուղիները։ Այդ տարիներին Արևելյան Հայաստանի տարածքում գործել են 11 փոստային ձեռնարկություններ։ Հայաստանում առաջին անգամ կապի էլեկտրական միջոցները կիրառվել են 1864 կապի սարքավորումներից, երբ սկսել են գործել Թիֆլիս-Դիլիջան մոնտաժման աշխատանքները, Դիլիջան-Երևան-Նախիջևան, ապա՝ Թիֆլիսում իրականացվում են գրեթե Թիֆլիս-Ալեքսանդրապոլ հեռագրության գծերը։ Ողջ հանրապետությունում 1913 թվականին գործել են կապի 26 փոստահեռագրական հիմնարկություններ, որոնցից միայն տասնհինգն ունեին հեռագրական կապ։ Այդ հիմնարկությունները եղել են վարչական կենտրոններում և հիմնականում ծառայել են Ռուսական Կայսրություն ռազմավարչական նպատակներին։ 1913 թվականին Երևանում շարք է մտել առաջին հեռախոսակայանը (200 համար), որից օգտվել է 71 բաժանորդ։ 1914 թվականին ստեղծվել են Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը։ Կապի այղ համակարգը Հայաստանում պահպանվել է մինչև 1920 թվականը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո երկրում սկսվել է կապի նոր հիմնարկությունների կառուցումը։ 1921 թվականին այդ նպատակով ՌԽՖՍՀՀԽՍՀ-ին հատկացրել է 1 միլիոն ռուբլի(ոսկի)։ Սկսվել է փոստային դրոշմանիշների թողարկումը, որոնք շրջանառության մեջ են մնացել մինչև 1923 թվականը։ 1925 թվականին գործել է Երևան-Մոսկվա առաջին հեռագրության կապը, իսկ հետագայում՝ Երևանի ու հանրապետության 25 կիրառություններից մեկը շրջանների միջև դաշտային պայմաններում 1935 թվականին հանրապետության հեռակա կապի ապահովումն է։ Գրությունն անջատվել է փոստահեռագրությունից և դարձել կապի ինքնուրույն բնագավառ։ Կապի միջոցների զարգացման նոր փուլ է սկսվել հետպատերազմյան տարիներին։ Ավտոմատ հեռախոսային կայանների նոր տեխնիկայի հիման վրա ընդարձակվել և կատարելագործվել են երկրի քաղաքների ու շրջկենտրոնների հեռախոսացանցերը։ 1960 թվականին առաջին քայլերն են արվել փոստի ավտոմատացման և մեքենայացման ուղղությամբ, կազմակերպվել է փոստի քաղաքային ծառայությունը։ 1971 թվականին կապի բնագավառում առաջին անգամ սպասարկման ծառայության հաշվարկներն ավտոմատացնելու համար կիրառվել է ԷՀՄ։ 1980-ական թվականներին կատարելագործվել են կապի տեխնիկական միջոցները, կառուցվել են կապի բազմաթիվ բաժանմունքներ, հեռախոսային և լարային ռադիոհաղորդումների ցանցեր, միջքաղաքային ավտոմատ ու կիսաավտոմատ կայաններ և այլն։ Անկախացումից հետո ՀՀ կապի համակարգում տեղի են ունեցել արմատ, վերափոխումներ։ Աշխարհում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արագ առաջընթացի պայմաններում ՀՀ-ում մատուցվում են արդի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ կապի նոր բազմաբնույթ ծառայություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։