Կրակովի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակովի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան, ռազմական թանգարան և պատկերասրահ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
Կազմված էThe Stanisław Wyspiański Museum in Kraków?, Bishop Ciolek Palace?, Չարտորիսկիների թանգարան, Muzeum Stanisława Wyspiańskiego?, The Emeryk Hutten-Czapski Museum? և Jan Matejko House?
Մասն էNational Museum of Poland?
Ղեկավարության նստավայրԿրակով, Լեհաստան
ՀասցեAleja 3 Maja 1, 30-062 Kraków
Հիմնադրվել է1879[1]
Այցելուներ679 729 մարդ (2021)[2]
Կայքmnk.pl(լեհ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Կրակովի ազգային թանգարան (լեհ.՝ Muzeum Narodowe w Krakowie, ԿԱԳ), 1879 թվականին հիմնադրված թանգարան։ Համարվում է Լեհաստանի ազգային թանգարանի գլխավոր մասնաճյուղը, և ունի մի քանի անկախ գործող մշտական հավաքածուներով մասնաճյուղեր ամբողջ երկրում։ Թանգարանն ունի 21 բաժին, 11 պատկերասրահ, 2 գրադարան և 12 պահպանման արհեստանոցներ։ Ունի շուրջ 780,000 արվեստի նմուշ դասական հնագիտականից մինչև ժամանակակից՝ ուշադրության կենտրոնում ունենալով լեհական նկարչությունը[3][4]:

Ընդգրկված է Լեհաստանի գրանցված թանգարանների ցանկում։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Կրակովի ազգային թանգարանը տեղակայված է եղել Կրակով հին քաղաքի կենտրոնական հրապարակի ռենեսանս ոճի առևտրային շարքեր կառույցի վերևի հարկում։ «Մայա 3» (մայիսի 3) փողոցում գտնվող թանգարանի ժամանակակից շենքը՝ «Գլխավոր հիմնական շենքը», սկսել են կառուցել 1934 թվականին, սակայն շինարարությունն ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Շենքն ավարտին է հասցվել 1992 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո[3]։ Թանգարանային հարյուր հազարավոր նմուշներ պահվում են ինչպես թանգարանի գլխավոր շենքում, որտեղ տեղակայված են նաև վարչական գրասենյակները, այնպես էլ քաղաքում գտնվող թանգարանի 9 բաժիններում[3]։

«Ապոլլո, Կոպեռնիկոսի արեգակնային համակարգ», Ստանիսլավ Վիսպյանսկի, 1904

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թանգարանի հավաքածուն թալանվել է գերմանացի ֆաշիստների կողմից[5]։ Պատերազմի ավարտից հետո լեհական կառավարությունը հետ է բերել գերմանացիների կողմից առգրավված շատ աշխատանքներ, սակայն դեռևս բացակայում են 1,000 նմուշներ, այդ թվում՝ «Բարեկենդանի ու պասի պայքարը» նկարը, որը համաձայն Լեհաստանի կառավարության՝ 1939 թվականին առևանգվել է գերմանացիների կողմից, վաճառվել է Վիեննայում, այժմ գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում[5][6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական շենքն առանձնանում է 20-րդ դարի լեհական արվեստը ներկայացնող պատկերասրահով, որը համարվում է 19-րդ դարի Լեհաստանի նկարչության և քանդակագործության ամենամեծ պատկերասրահը և ներառում է այնպիսի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Յացեկ Մալճևսկին, Լեոն Յան Վիչուլկովսկին, Վլոդզիմեժ Տետմայերը, Ստանիսլավ Վիսպյանսկու աշխատանքների ընդարձակ հավաքածու, ինչպես նաև նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանի արվեստագետների գործեր լեհ կուբիստներից, էքսպրեսիոնիստներից, կոլորիստներից, 1930-ական թվականների ավանգարդիստներից, 1960-ական թվականների նոր ուղղությունների ներկայացուցիչներից[3]։

Ռազմական[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գլխավոր շենքում է ներկայացված նաև 12-20-րդ դարերի ռազմական արվեստը՝ այդ թվում Լեհաստանի սպառազինությունը 16 և 17-րդ դարերում, լեհական թրեր, հրազեն, թամբեր, 18-20-րդ դարերի զինվորական համազգեստ, մարտական շքանշաններ, մեդալներ, ինչպես նաև արևմտյան և արևելյան եվրոպական զենքեր։ Ռազմական զինանոցը ներկայացված է «Զենք և գույներ» ցուցահանդեսի ներքո։

Դեկորատիվ արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ արվեստի նմուշները ցուցադրվում են դեկորատիվ արվեստի և արհեստների պատկերասրահում։ Ներկայացված են 12-18-րդ դարերի ոսկե, արծաթե, թանկարժեք քարերով նմուշներ, պղնձե, երկաթյա իրեր, այդ թվում գավաթներ, կռած երկաթե սնդուկներ, հին կահույք, երաժշտական գործիքներ, ժամացույցներ, կերամիկա։ Թանգարանն ունի 16-20-րդ դարերի լեհական և արևելյան հնաոճ գորգերի Լեհաստանի ամենամեծ հավաքածուն։

Թանգարանի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոսը Գեթսեմանի այգում», խորաքանդակ, Ֆայտ Շտոս
  • Թանգարանի գլխավոր շենք (Մայա 3 փողոց), ներկայացված են լեհ ժամանակակից նկարիչների շուրջ 500 աշխատանքներ
  • Sukiennice թանգարան, ներկայացված են «Երիտասարդ Լեհաստան շարժման» ներկայացուցիչների կտավները, ինչպես նաև քանդակներ
  • Չարտոռիսկայա թանգարան
  • EUROPEUM - Եվրոպական մշակույթի կենտրոն[7]
  • Ստանիսլավ Վիսպյանսկու անվան թանգարան
  • Էմերիկ Հուտեն-Չապսկու անվան թանգարան
  • Յուզեֆ Մեհոֆեր կալվածք
  • Էրազմ Չիոլեկի պալատ
  • Կամինիցա (Kamienica)
  • Յան Մատեյկոյի կալվածքը Կշեսլովիցեյում
  • Կարոլ Շիմանովսկու անվան թանգարան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Muzeum Narodowe w Krakowie». Culture.pl Instytucje kultury. Adam Mickiewicz Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Zbiory (Collections)». O muzeum (About the Museum) (Polish). Muzeum Narodowe w Krakowie. 2009. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Monika Kuhnke. Przyczynek do historii wojennych grabieży dzieł sztuki w Polsce. Druga wojna światowa (Introduction to the history of looting in Europe. World War II) (Polish). Zabytki.pl. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Maria Romanowska-Zadrożna, Tadeusz Zadrożny (2000). Wartime losses - Foreign painting. Ministry of Culture, Art and National Heritage of Poland. էջ 115.
  7. Ministry of Culture (2013 թ․ սեպտեմբերի 13). «Otwarcie Europeum – Ośrodek Kultury Europejskiej nowego oddziału Muzeum Narodowego w Krakowie» [Centre of European Culture, new branch of National Museum opened]. Ministerstwo Kultury i Dziedzictwa Narodowego. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակովի ազգային թանգարան» հոդվածին։