Կորնգան մեսխեթական
Կորնգան մեսխեթական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Hedysareae |
Ցեղ | Կորնգան (Onobrychis) |
Տեսակ | Կորնգան մեսխեթական (O. meschetica) |
Միջազգային անվանում | |
Onobrychis meschetica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Կորնգան մեսխեթական (լատին․՝ Onobrychis meschetica), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
40-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Միջին և վերին տերևների տերևիկները օվալ կամ էլիպսաձև են, իսկ գագաթում՝ բութ–կլորավուն։ Բազմածաղիկ ծաղկաբույլը երկարանում է ծաղկելուց հետո։ Պսակը դեղին, նուրբ, վարդագույն և շերտավոր է։ 14-17 մմ երկարության դրոշը արտաքինից թավոտ է։ Ունդերը երիկամաձև են, ոստիկով, մերկ, փայլուն, իսկ մեջքային կարը կորացած է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Շամբ գյուղի և Տաթևի ՀԷԿ–ի շրջակայք)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600–1400 մ բարձրությունների վրա, շիբլյակում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնգան մեսխեթական» հոդվածին։ |
|
|