Շամբ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շամբից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամբ (այլ կիրառումներ)
Շամբ
Բնութագիր
Երկարություն11,4 կմ
Ավազանի մակերես22 կմ²
Ջրի ծախս0,22 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍյունիքի բարձրավանդակ
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ և Սիսիանի շրջան

Շամբ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Իշխանասար լեռնազանգվածի հարավային լանջից՝ 2780 մ բարձրությունից։ Երկարությունը 11,4 կմ է, ջրհավաք ավազանը՝ 22 կմ²։ Գետահովիտը ստորին հոսանքում V-աձև է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,22 մ³/վ է։ Գետաբերանում է Շամբի ջրամբարը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 66 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։