Կորյակական բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորյակական բարձրավանդակ
Տեսակբարձրություն և սարավանդ
ԵրկիրՌուսաստան
Վարչատարածքային միավորՌուսաստան[1]
Աշխարհագրական
տեղադրություն
Ռուսաստան Ռուսաստան
Կրասնոյարսկի երկրամաս
Բարձրությունը ծովի մակարդակից866 մետր
Երկարություն600
Նյութնստվածքային ապար և հրաբխային տուֆ
Բարձրավանդակը քարտեզում

Կորյակական բարձրավանդակ կամ Կորյակական լեռնաշղթա, գտնվում է Ռուսաստանի ասիական մասի հյուսիս-արևելքում, Բերինգի ծովի ափին, Անադիրի ծոցի և Կամչատկա թերակղզու միջև։ Երկարությունը 880 կմ է, լայնությունը՝ մինչև 27 կմ, առավելագույն բարձրությունը՝ 2562 մ (Սառցի լեռ

Բաղկացած է կարճ, խիստ մասնատված լեռնաշղթաներից, թմբաշարերից և բլրաշարերից, կազմված է ավազաքարերից, կավային թերթաքարերից։ Տեղումների տարեկան քանակը 400-700 մմ է։ Սառցադաշտերը գրավում են 205 կմ² տարածություն։ Լանջերը ծածկված են լեռնա-տունդրային բուսականությամբ։

Կան ոսկու, արծաթի, անագի, պղնձի, բազմամետաղների, մոլիբդենի, սնդիկի, քարածխի, ծծմբի հանքավայրեր։ Տարածված են քարացրոններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Székely András. Szovjetunió (I. kötet). Budapest։ Gondolat Kiadó, 364–370. o. ISBN 9632803035 I. kötet (1978)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 659