Կամչատկայի թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամչատկա թերակղզի
Map of Russia - Kamchatka Krai (2008-03).svg
Տեղագրություն Ասիա
Տարածք 270 000 կմ2 կմ²
Երկիր Ռուսաստան Ռուսաստան

57°00′00″ հս. լ. 160°00′00″ ավ. ե. / 57° հս. լ. 160° աե. ե.

Կամչատկա (ռուս.՝ полуостров Камчатка), թերակղզի Ասիայի հյուսիս-արևելքում։ Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիանոսով։

Անվան առաջացումը[խմբագրել]

Կամչատկա թերակղզու տեղագրություն

Գոյություն ունեն ավելի քան 20 տարբերակներ «Կամչատկա» անվան առաջացման վերաբերյալ։ Ըստ Բ․Պ․Պոլևոյի՝ «Կամչատկա» ավանումը առաջացել է Կամչատկա գետի անվանումից, իսկ գետը անվանվել էր ի պատիվ Իվան Կամչատիյի։ 1965 թվականին տուրք հավաքելու նպատակով ուղարկվել էին դեպի Պենժին գետը Ֆյոդոր Չուկիևը և Իվան Իվանովը «Կամչատիյ» մականունով (մականումը տրվել էր այն պատճառով, որ նա միշտ կրում էր միայն մետաքսյա շապիկ, իսկ այն ժամանակներում մետաքսը կոչում էին «Կամչատյան կտոր» կամ «Դամասկ»)։

Ռելիեֆ[խմբագրել]

Ռելիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչինյան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները, դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10—80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը։ Թերակղզում կա 160 հրաբուխ, 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մ ամենաբարձրը կետը, Շիվելուչ և այլն)։ Կամչատկայի հյուսիսում տարածված են տունդրանները, կենտրոնական մասում՝ անտառները, 1000 մ-ից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնային տունդրանները։

Կլիմա[խմբագրել]

Կամչատկյան արջ

Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հյուսիսայ մասերում՝ չափավոր ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը արմուտքում -15°C է,արևելքում՝ -11°C, կենտրոնական մասում՝ -16°C, օգոստոսինը, համապատասխանաբար, 12°C, 12,5°C, 16°C, տարեկանտեղումները՝ 600—1100 մմ։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու։ Ամենատարածվավծ կենդանին է դարչնագույն արջը։ Կամչատկայի կենդանիների 80% կազմում եմ միջատները․ կան շատ տեսակի սարդեր։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png