Կոշտ կենցաղային թափոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղբն աղբամանում
Աղբամանն առևտրային կենտրոնի մոտ

Կոշտ կենցաղային թափոններ, (ԿԿԹ, կենցաղային աղբ) առարկաներ կամ ապրանքներ, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները, սպառման թափոնների մեծ մասը։ ԿԿԹ-ը բաժանվում են նաև թափոնների (բիոլոգիական ԿԹ) և բուն կենցաղային աղբը (արհեստական կամ բնական ծագման ոչ բիոլոգիական ԿԹ)[1], իսկ վերջինս հաճախ կենցաղային մակարդակում անվանվում է պարզապես աղբ։

Աղբի ուսումնասիրությամբ, «աղբային հնեաբանությամբ», դրա ուտիլիզացման եղանակներով զբաղվում է գարբոլոգիա գիտությունը.

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին անվադողեր
Մի՛ աղտոտեք
Աղտոտելն արգելվում է

Կոշտ կենցաղային թափոնները իրենցից ներկայացնում են բարդ տարրակազմ խարնուրդ։

Ըստ կազմաբանական հատկանիշի ԿԿԹ ներկայումս կազմված է հետևյալ բաղադրիչներից[2] :

ԿԿԹ ֆրակցիոն կազմը (բաղադրիչների ծավալային կազմությունը, որն անցնում է տարբեր չափերի բջիջներով մաղի միջով) ազդում է ինչպես թափոնները հավաքելու և տեղափոխելու, այնպես էլ դրանց հետագա տեսակավորման, վերամշակման վրա։

ԿԿԹ քիմիական կազմն անհրաժեշտ է ԿԿԹ վերամշակման ընթացքում ստացվող կոմպոստի և բիոգազի որակը որոշելու համար։

ԿԿԹ կազմությունը տարբերվում է տարբեր է տարբեր երկրներում, քաղաքներում։ Այն կախված է տարբեր գործոններից, ներառյալ բնակչության բարեկեցությունը, կլիմա, համայնքի բարեկարգությունը։ Աղբի կազմի վրա էականորեն ազդում է ապակետարրաների, մակուլատուրայի և այլնի հավաքման համակարգը քաղաքում։ Այն կարող է փոխվել կախված սեզոնից, եղանակային պայմաններից։ Այսպես՝ աշնանն ավելանում են սննդային թափոնների քանակը, ինչը պայմանավորված է սննդակարգում բանջարաղեների և մրգերի ավելի մեծ օգտագործմամբ։ Իսկ ձմռանը և գարնանը կրճատվում է փողոցային աղբը (թափված տերևներ և այլն)։

Ժամանակի ընթացքում ԿԿԹ կազմը որոշակիորեն փոխվում է։ Ավելանում է թղթի և պոլիմերային նյութերի բաժինը։ Իսկ կենտրոնական ջերմամատակարարման անցմամբ՝ ածուխը և խարամը ԿԿԹ-ում գործնականորեն վերանում է։

Ազդեցություն կենդանի բնության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային թափոնների աղբավայրերը ծառայում են սննդի աղբյուր սինատրոպ տեսակների՝ վարակներ տարածողների, առաջին հերթին՝ առնետների համար։ Օրգանիկայի մնացուկներով ամանեղենը, շշերը և այլ տարողությունները կարող են թակարդի դեր խաղալ վայրի կենդանիների, միջատների համար[3]։

Թափոնների թաղման, վերամշակման, ուտիլիզացման տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է թափոնների առանձնացված հավաքում, թաղում և այրում։

Մելիտոպոլ քաղաքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը

Տարբեր տեսակի թափոնների առանձնացված հավաքումը որոշում է առանձին բաղադրիչների ուտիլիզացման արդյունավետությունը և արժեքը։ Ուտիլիզացիայի համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են բիոքայքայվող խոնավ սննդային թափոններ, պլաստմասսա, մետաղներ, ապակի, և այլ բաղադրիչներ։

Զարգացած երկրներում XX դարում և ավելի ուշ թափոնների թաղումը հաճախ իրականացվում է ոչ թե տարերային աղբավայրերում, այլ հատուկ նախագծված ճարտարագիտական օբյեկտներում, կենցաղային թափոնների թաղման պոլիգոններում Պոլիգոնների նախագծերը պետք է նախատեսեն շրջակա միջավայրի վնասի նվազեցում, սանիտարա-տեխնիկական պահանջների պահպանում և այլն։

Մի շարք զարգացած երկրներում տարածված է ԿԿԹ ուտիլիզացումը այրման մեթոդով՝ հատուկ պոլիգոններում մոխրի հետագա թաղմամբ։ Ճիշտ իրականացման համար մեթոդը պահանջում է շատ բարձր ջերմաստիճանների հասնել որոշակի ժամանակով («վերջնաայրում», օրինակ՝ ելքային գազերի տաքացում 850 աստիճանից բարձր ջերմաստիճանի երկու և ավելի վայրկյանով)։

ԿԿԹ կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային թափոնների դեմ պայքարի համար կիրառում են ԿԿԹ կանխատեսման և ձևավորման մոդելավորման մեթոդներ. Առանձնացնում են ԿԿԹ ձևավորման բալանսային, գործոնային և վիճակագրական մոդելներ։ Բալանսային մոդելներում թափոնների ձևավորումը գնահատվում է արտադրանքի օգտագործման, վաճառքի, ապրանքների սպառման տվյալներով։ Գործոնային մոդելերը հիմնված են փաստերի վերլուծության վրա, որոնք նկարագրում են թափոնների ձևավորման գործընթացները։ Վիճակագրական մոդելները բացահայտում են ԿԿԹ ձևավորման փոփոխությունների վիճակագրական օրինաչափությունները[4]:.

ԿԿԹ որոշ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբի քանականն աճում է տարեկան մոտավորապես 3 % ծավալով. ԱՊՀ-ում ձևավորվում է մոտավորապես 100 մլն. տոննա ԿԿԹ տարեկան։ Ռուսաստանին բաժին է ընկնում այդ քանակության մոտ կեսը (մոտ 63 մլն. տոննա 2007 թ-ին[5], մոտ 53 մլն. տոննա 2011 թ-ին[6]).

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում տարեկան արտադրվում է մոտ 3,8 մլրդ. տոննա բոլոր տեսակի թափոն։ ԿԿԹ քանակությունը կազմում է 63 մլն.տ/տարի (միջինը 445 կգ մեկ մարդու հաշվով)[5]. ԿԿԹ կազմը. թուղթ և ստվարաթուղթ՝ 35 %, սննդային թափոններ՝ 41 %, պլաստմասսաներ՝ 3 %, ապակի՝ 8 %, մետաղներ՝ 4 %, տեքստիլային գործվածքներ և այլ՝ 9 %[5]. Միջինը վերամշակվում է 10 % — 15 % աղբ։ Կոշտ կենցաղային թափոնները ենթարկվում են վերամշակման միայն 3 % — 4 %, արդյունաբերականները՝ 35 %. Հիմնականում աղբը տարվում է աղբավայրեր. Ռուսաստանում դրանք մոտ 11 հազարն են։ Դրանցում թաղված է մոտ 82 մլրդ. տոննա թափոն[7]

1998 թվականին ՌԴ Պետական Դումայի կողմից ընդունվել է դաշնային օրենք № 89 «Արտադրության և սպառման թափոնների մասին». 1 հունվարի 2015 թվականին ուժի մեջ է մտել 29.12.2014 № 458-ՖԶ «Արտադրության և սպառման թափոնների մասին» դաշնային օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» դաշնային օրենքը։

ՌԴ տարածքում աղբի հավաքումը դրա համար հատուկ նախատեսված վայրերից դուրս համարվում է հակաիրավական արարք, դրա կատարման համար սահմանված է պատասխանատվություն։ Այդպիսի նետումը, օրինակ՝ դաշնային նշանակության քաղաք Սանկտ-Պետերբուրգում հանդիսանում է վարչական իրավախախտում և հարուցում է տուգանքի նշանակում համաձայն 31 մայիսի 2010 թվ №273-70 «Սանկտ-Պետերբուրգում վարչական իրավախախտումների մասին» Սանկտ-Պետերբուրգի օրենքի հոդված 28-ի[8][9]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում տարեկան արտադրվում է մոտ 230 մլն. տոննա ԿԿԹ (միջինը 760 կգ մեկ անձի հաշվով), մոտ 30 % վերամշակվում է, ինչպես նաև արտադրվում է կոմպոստ, 15 % այրվում է, 55 % թաղվում է[5]. ԿԿԹ կազմը. թուղթ և ստվարաթուղթ՝ 9 %, սննդային թափոններ՝ 24 %, պլաստմասսաներ՝ 11 %, ապակի՝ 5 %, մետաղներ՝ 8 %, տեքստիլային գործվածքներ և այլ՝ 15 %[5].

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • де Сильги К. История мусора: от средних веков до наших дней = Histoire des hommes et de leurs ordures, du moyen-âge à nos jours / Пер. с фр. Васюченко, Ирина Николаевна, Г. Зингера. — М.: Текст, 2011. — 288 с.
  • Эрисман, Фёдор Фёдорович (1890–1907). «Сожигание мусора». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Боровский Е. Э. Отходы, мусор, отбросы… // Химия. — № 10. — 2001.
  2. «Состав ТБО». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  3. А. А. Бенедиктов. Насекомые — жертвы нашей беспечности // «Экология и жизнь». — 2007. — № 2. — С. 60—61.
  4. Прогнозирование образования твердых бытовых отходов Санкт-Петербурга // Научный журнал НИУ ИТМО. — 2014. — № 1.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Инфографика. Пути отходов // Вокруг света. — 2012. — № 7. — С. 22.
  6. Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Российской Федерации в 2011 году» Արխիվացված 2018-01-26 Wayback Machine, с. 67.
  7. О. Мягченко. Мусорный рынок затарен. Депутаты Госдумы предлагают переложить полномочия по обращению с отходами с муниципалитетов на региональные власти Արխիվացված 2018-11-25 Wayback Machine
  8. статья 28 Закона Санкт-Петербурга от 31 мая 2010г. №273-70 «Об административных правонарушениях в Санкт-Петербурге» на информационно-правовом портале «Гарант»
  9. Закон Санкт-Петербурга от 31 мая 2010г. №273-70 «Об административных правонарушениях в Санкт-Петербурге» на официальном сайте администрации СПб

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոշտ կենցաղային թափոններ» հոդվածին։