Կոնստանտինոս Կարամանլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Karamanlis-konstantinos2.jpg

Կոնստանտինոս Կարամանլիս, (1907, Հունաստան - 23 ապրիլի 1998, Աթենք, Հունաստան), հույն պետական և քաղաքական գործիչ։

1935-1936 և 1946 թվականներին ընտրվել է պառլամենտի դեպուտատ ժողովրդական կուսակցությունից։ 1955-1963 թվականներին գլխավորել է Հունաստանի կառավարությունը։ 1956 թվականին հիմնել է Ազգային ռադիկալ միություն բուրժուական կուսակցությունը։ 1963 թվականի պառլամենտական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո հեռացել է երկրից և հաստատվել Փարիզում։ 1974 թվականից, զինվորականների իշխանության տապալումից հետո, նորից գլխավորում է կառավարությունը։ Հիմնել է «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը։ Մի շարք միջոցառումներ է անցկացրել երկրի ներքին քաղաքական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունից Հունաստանի դուրս գալու մասին։ 1979 թվականի հոկտեմբերին նա պաշտոնական այցով եղել է ՍՍՀՄ-ում, ստորագրել համատեղ դեկլարացիա և տնտեսական ու տեխնիկական համագործակցության համաձայնագիր։ 1980-1985 և 1990-1995 թվականներին եղել է Հունաստանի 11-րդ և 13-րդ Նախագահը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png