Կլեման Տյուրպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեման Տյուրպեն
ֆր.՝ Clément Turpin
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 1982(1982-05-16) (41 տարեկան)
Ծննդավայր Oullins

Կլեման Տյուրպեն (ֆր.՝ Clément Turpin, մայիսի 16, 1982(1982-05-16), Oullins), ֆրանսիացի մրցավար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավարությամբ սկսել է զբաղվել 2006 թվականին, 2007 թվականին արդեն դատել է Ֆրանսիայի 2-րդ լիգայի հանդիպումները[1], 2008 թվականին դարձել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության մրցավար[1]։

2010 թվականին ստացել է ՖԻՖԱ-ի մրցավարի կարգավիճակ և միջազգային խաղերը դատելու հնարավորություն։ Միջազգային ասպարեզում նորամուտը նշել Է Իտալիայի և Հունգարիայի հավաքականների միջև 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի հանդիպման մրցավարությամբ[2]։ Ակումբային մակարդակով առաջին միջազգային հանդիպումը կայացել Է 2011 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Կրուսեյդերս»-«Ֆուլհեմ» հանդիպման ժամանակ[2]։

2011 թվականին 28 տարեկանում ընտրվել է «Պարի Սեն-Ժերմենի» և «Լիլի» միջև ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ խաղի գլխավոր մրցավար՝ դառնալով Ֆրանսիայի գավաթի պատմության մեջ եզրափակիչ խաղերի ամենաերիտասարդ մրցավարը[3]։

2015 թվականին ՈՒԵՖԱ-ն նրան ընտրել է Եվրոպայի երիտասարդական առաջնության խաղերը սպասարկելու համար, որտեղ դատել է խմբային փուլի երկու խաղ[4][5]։

2016 թվականի մարտի 1-ին ընտրվել է որպես Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի խաղերը դատող մրցավարներից մեկը[6]։

Ընտրվել է որպես Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերը դատող մրցավարներից մեկը[7]։

2018 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Չեմպիոնների լիգայի 2018 թվականի եզրափակչի չորրորդ մրցավար։

2018 թվականին ընդգրկվել է մրցավարների շարքում՝ Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի հանդիպումները սպասարկելու համար[8]։

Դատել է Փարիզում կայացած ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2022-ը, որում հանդիպել են «Լիվերպուլն» ու «Ռեալը»[9]։

2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ի 36 գլխավոր մրցավարներից մեկը։

Եվրոպայի առաջնություն 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտապ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք
Խմբային փուլ 2016 հունիսի 14 Բորդո Ավստրալիա Ավստրալիա Հունգարիա Հունգարիա 0:2 (0:0)
Խմբային փուլ 2016 հունիսի 21 Փարիզ Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա Գերմանիա Գերմանիա 0:1 (0:1)

Աշխարհի առաջնություն 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտապ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք
Խմբային փուլ 20 հունիս 2018 Դոնի Ռոստով Ուրուգվայ Ուրուգվայ Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1:0 (1:0)
Խմբային փուլ 27 հունիս 2018 Նիժնի Նովգորոդ Շվեյցարիա Շվեյցարիա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2:2 (1:0)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fiche arbitre foot : Clément Turpin». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  2. 2,0 2,1 «WorldReferee.com — referee — Clément Turpin — stats». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 17 (օգնություն)
  3. «ЧЕ 2016 — Клеман Тюрпен: информация о судье — football.ua». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  4. «ЧЕ среди молодежи 2015 — История — Сербия-Чехия — UEFA.com». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  5. «ЧЕ среди молодежи 2015 — История — Португалия-Швеция — UEFA.com». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  6. «Full UEFA EURO 2016 referee teams named» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  7. fifa.com: Referees — Olympic Football Tournament Men Արխիվացված է Օգոստոս 20, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  8. «Карасёв стал судьёй чемпионата мира. ФИФА утвердила списки арбитров» (ռուսերեն). www.sport-express.ru. 2018 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  9. Tom Blow (2022 թ․ մայիսի 11). «Champions League final referee announced as Liverpool handed bad omen for clash». mirror (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեման Տյուրպեն» հոդվածին։