Իդեալական գազի վիճակի հավասարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կլապեյրոնի հավասարումից)

Իդեալական գազի վիճակի հավասարում, Կլայպերոնի հավասարում, Մենդելեև-Կլայպերոնի հավասարում (Բ. Կլապեյրոնի և Դ. Ի. Մենդելեևի անունով), իդեալական գազի վիճակի հավասարում.

pV = nRT

որտեղ p-ն ճնշումն է, V-ն՝ գազի մոլային ծավալը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, R-ը՝ ունիվերսալ գազային հաստատունը։ i մոլային զանգվածով իդեալական գազի կամայական M զանգվածի համար Կլայպերոնի հավասարումն ունի MpV=RT տեսքը (V-ն գազի ծավալն է)։ Կլայպերոնի հավասարումից բխում են Բոյլ-Մարիոտի օրենքը, Գեյ-Լյուսակի օրենքը և իդեալական գազերին վերաբերող մասնավոր այլ օրենքներ։ Կլայպերոնի հավսարումով որոշակի ճշտությամբ նկարագրվում են փոքր խտության իրական գազերը բարձր ջերմաստիճանների դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png