Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենուա Պոլ Էմիլ
Կլապեյրոն

Benoît Paul
Émile Clapeyron
Benoit Clapeyron.png
Անունը Բենուա Պոլ Էմիլ
Կլապեյրոն
Բնօրինակ
անունը
Benoît Paul
Émile Clapeyron
Ծնվել է փետրվարի 26, 1799
Ծննդավայր Փարիզ
Մահացել է հունվարի 28 1864
Մահվան վայր Փարիզ
Ազգություն ֆրանսիացի

Բենուա Պոլ էմիլ Կլապեյրոն (ֆր.՝ Benoît Paul Émile Clapeyron, փետրվարի 26, 1799, Փարիզ - հունվարի 28 1864, Փարիզ) ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1858)։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը (1818

1820-1830 թվականներին աշխատել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա և դարձել Փարիզի կամուրջների և ճանապարհների դպրոցի պրոֆեսոր։

1834 թվականին, հետաքրքրվելով Ս. Կառնոյի աշխատանքներով, կրկնել է նրա դատողությունները և թերմոդինամիկայում առաջինը կիրառել գրաֆիկական մեթոդը։ Հետազոտելով Կառնոյի ցիկլը՝ արտածել է իդեալական գազի վիճակի հավասարումը։ Գտել է հալման և եռման կետերի կախումը ճնշումից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png