Կլաուդիա Լյոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիա Լյոշ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝գերմ.՝ Claudia Lösch
Ազգություն՝ավստրիացի
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ և quizzer
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 19, 1988(1988-10-19) (35 տարեկան)
Ծննդավայր՝Վիեննա, Ավստրիա

Կլաուդիա Լյոշ (գերմ.՝ Claudia Lösch, հոկտեմբերի 19, 1988(1988-10-19), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պարալիմպիկ լեռնադահուկորդուհի, 2010 թվականի Պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, 2006, 2010 և 2014 թվականների Պարալիմպիկ խաղերի մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիա Լյոշը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 19-ին Վիեննայում։ 1994 թվականին ավտովթարի հետևանքով կորցրել է երկու ոտքը։ Մեծացել է Պյոլայում, 2007 թվականին ավարտել է դպրոցը Հորնում և ընդունվել Ինսբրուքի համալսարան, որտեղ սովորել է քաղաքագիտություն[1]։ 2002 թվականից Կլաուդիա Լյոշը հանդես է գալիս Ավստրիայի լեռնադահուկի հավաքականի կազմում (նստած մարզիկներ)։

Լեռնադահուկային սպորտի բնագավառում Կլաուդիա Լյոշի առաջին հաջողությունը եղել է բրոնզե մեդալը Թուրինում անցկացված Պարալիմպիկ խաղերում (արագ վայրէջք)։ 2010 թվականին Վանկուվերում նա նվաճել է ոսկե մեդալներ (սլալոմ ու սուպերհսկա), ինչպես նաև արժանացել է արծաթե մեդալի սուպերհամակցությունում ու բրոնզե մեդալի արագ վայրէջքում[1]։ Կլաուդիա Լյոշը պարբերաբար մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկություններին[2]. հաղթել է 2008/2009 և 2009/2010 մրցաշրջաններում։ Երեք անգամ դարձել է Եվրոպայի գավաթակիր (2003/2004, 2004/2005, 2005/2006 մրցաշրջաններ)։

2014 թվականին Սոչիում անցկացված Պարալիմպիկ խաղերում նվաճել է արծաթե մեդալներ սուպերհսկա և սուպեր սլալոմ ձևերում։ Կլաուդիա Լյոշը մեդալների է արժանացել նաև աշխարհի առաջնություններում. 2013 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճել է երեք ոսկե մեդալ, իսկ 2015 թվականի աշխարհի առաջնությունում՝ չորս մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե[1]։

Լեռնադահուկային սպորտից բացի Կլաուդիա Լյոշը հետաքրքրվում է մեծ և սեղանի թենիսով, ինչպես նաև խաղում է «Տիրոլ» պարալիմպիկ բասկետբոլի թիմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի գավաթակիր – 2003/2004, 2004/2005, 2005/2006
  • Աշխարհի գավաթակիր – 2008/2009, 2009/2010
  • Աշխարհի չեմպիոն – 2013 (երեք ոսկե մեդալ), 2015 (երեք ոսկե մեդալ)
  • Օլիմպիական խաղեր
    • Չեմպիոն (2010)
    • Արծաթե մեդալակիր (2010, 2014)
    • Բրոնզե մեդալակիր (2006, 2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Claudia Lösch, geschichte.landesmuseum.net, retrieved 26 January 2014
  2. «Mono-skier Schaffelhuber in Canada class by itself». Idowa. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Լյոշ» հոդվածին։