Կիրք վանդակների ետևում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրք վանդակների ետևում
ՍերիալԳերբնականը
ՌեժիսորRobert Singer?[1]
Լեզուանգլերեն
Clap Your Hands If You Believe? Ժամադրություն Սամարայում

«Կիրք վանդակների ետևում» (անգլ.՝ Caged Heat), Ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի 10-րդ սեիան։ Սերիայի պրեմիերան կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 3-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինը, Սեմը և Կաստիելը դեմոն Մեգի օգնությամբ որոշել են սպանել Կռոուլիին, ով չի ցանկանում վերադարձնել Սեմի հոգին, ինչի պատճառով նրան մտել են այն շենքը, որտեղ Կռոուլին պահում էր պատանդ ալֆաներին։ Այնտեղ նրանց վրա հարձակվեցին դժողքի շները, և սպանեցին Մեգի դեմոն-գործընկերներին։ Այդ ժամանակ Մեգը հրեշտակների դաշույնով շների դեմ կռվի մեջ է մտնումԼ

Ավելի ուշ արզվում է, որ Սեմյուել Կեմպբելլը դավաճանել է եղբայրներին, ամեն ինչի մասին Կռոուլիին հայտնելով։ Դինին և Սեմին բռնեցին և վանդակի մեջ գցեցին, ավելի ուշ սպանելու մտադրությամբ, սակայն նրանց հաջողվեց ազատվել։

Երբ բոլոր շները արդեն սպանված էին, Մեգի վրա է հարձակվում Քրիստիան Կեմպբելլը։ Նա տանջում է Մեգին, սակայն որոշ ժամանակ անց եղբայրները սպանում են նրան։

Վերջին հաշվով եղբայրները չեն կարողանում վերադարձնել Սեմի հոգին, սակայն Կաստիելը ամեն դեպքում սպանում է Կռոուլիին, այրելով նրա ոսկորները։ Դրանից հետո Մեգը անհայտանում է, հասկանալով, որ ինքը հաջորդն է, ում կսպանեն Վինչեստեր եղբայրները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IGN-ը սերիալը 8,5 բալ է գնահատել 10 բալային համակարգից։ Ընդգծվել է սերիայի «մռայլությունը» ինչպես իրադրության, այնպես էլ այն պատճառով, որ ամեն ինչ տեղի է ունենում երեկոյան։ Ինչպես նաև դրական է գնահատվել այն, որ նրանք համագործակցում են Մեգի հետ։ Այս հոդվածի հեղինակը ափսոսանքով է նշել Կռոուլիի մահը, քանի որ իր կարծիքով նա սերիալի լավագույն չարագործներից մեկն էր, սակայն ասաց, որ սերիալը պետք է զարգանա[2]. TV Fanatic-ը սերիալը 4,1 բալ է գնահատել 5 բալային համակարգից, և նշել է, որ չնայած սերիան սերիալ անմաբաժանելի մասը չի կարող հայտարարվել, բայց կարելի է այն տեսնել։ Ինչպես նաև ընդգծվել է Մեգի բնավորությունը, քանի որ երկար ժամանակ է ինչ նա չէր հայտնվում սերիալում[3]։ TV equals-ը սերիան շշմեցուցիչ է անվանել։ Հայտարարվել է, որ հիմա Գերբնականի սյուժե անհայտ ուղղությամբ կսկսի զարգանալ, և դա այդ հոդվածի հեղինակին ավելի մեծ վստահություն է նվիրում[4]։ The A.V. Club-ը նշել է, որ սերիայի հիմնական պայշառ դեմքերից մեկը Մեգն է եղել[5]։ Tvovermind.com-ը ավելացրել է, որ սերիալը ավելի է զարգանում, և որ այս եթերաշրձանը անցյալից ավելի լավն է, և նշել է որ այս սերիան եթերաշրջանի լավագույն սերիան է[6]. GeekPeeks-ը սերիան ընդհանուր ասել է որ վատը չէ, սակայն մի շարք բացասական գծեր է ընգծել[7]։ Fear.net-ը սերիան շատ դաժան է անվանել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Diana Steenbergen (2010 թ․ դեկտեմբերի 4). «Supernatural: «Caged Heat» Review». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Sean McKenna (2010 թ․ դեկտեմբերի 4). «Supernatural Review: «Caged Heat»». TV Fanatic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Michelle Carlbert (2010 թ․ դեկտեմբերի 3). «SUPERNATURAL «Caged Heat» Review». TV equals. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Zack Handlen (2010 թ․ դեկտեմբերի 3). «Supernatural «Caged Heat»». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. Clarissa (2010 թ․ դեկտեմբերի 3). «Supernatural 6.10 «Caged Heat» Review». Tvovermind.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. Claudia (2010 թ․ դեկտեմբերի 9). «Supernatural 6.10: «Caged Heat» Review». GeekPeeks.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. Alyse Wax (2010 թ․ դեկտեմբերի 4). «'Caged Heat' - 'Supernatural' Episode 6.10». Fear.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.