Գերբնական (10-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Գերբնական (10-րդ եթերաշրջան)
ՍերիալԳերբնականը
Լեզուանգլերեն
ԵրկիրԱՄՆ
Սերիաների քանակ23
Ցուցադրում
ՀեռուստաալիքThe CW
Եթերաշրջաններ
← Նախորդ
Գերբնական (9-րդ եթերաշրջան)
Հաջորդ →
Գերբնական (11-րդ եթերաշրջան)

Ամերիկյան հեռուստասերիալ Գերբնականի 10-րդ եթերաշրջանը, որը ստեղծել է Էրիկ Կրիպկեն, և որի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 7-ին The CW ալիքի եթերում, իսկ վերջնական սերիան դուրս է եկել 2015 թվականի մայիսի 20-ին, կազմված է 23 սերիաներից։

Սերիալը պատմում է երկու եղբայրների մասին, ովքեր գերմարդկային արարածների են որսում ամբողջ ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով, գերբնական երևույթներ ուսումնասիրելով, որոնցից ծատերտ ձևավորված են քաղաքային լեգենդների հիման վրա, ինչպես նաև պայքարում են չար արարածների վրա. դեմոններ, ոգիներ և այլ արարածներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինը դեմոն է դառնում Քրոուլիի շնորհիվ։ Նա փախչում է Վինչեսթերների «քարանձավից»։ Սեմը փորձում է գտնել Դինին, և վերջ ի վերջո նրան հաջողվում է։ Սեմը եղբորը վերադարձնում է մաքրած արյունով, և նա կրկին մարդ է դառնում։ Կրոուլին օգնում է Կասին, որպեսզի նա ապրի, այն պատճառով որ վերջինիս պարգևը անընդհատ հանգչում է։ Վինչեսթեր եղբայրները որսորդության են գնում։ Մնում է միայն Դինին ազատել Կայենի նշանից, բայց ինչպես դա անել, եղբայրները չեն պատկերացնում։ Սակայն ամեն դեպքում Կաստիելը գտնում է իր Պարգևը, ինչի համար վճարում է այն որ Մետատրոնը «Աստծո Խոսքի» հետ միասին փախչում է։ Նշանը երկու եղբայրներին էլ ավելի շատ անհարմարություններ է պարգևում։

Սերիաներից մեկում եղբայրները հանդիպում են հին ծանոթ Չարլիին, իսկ Ռավենայից իմանում են որ, կայենյան նշան ոչ ավելին է քան սովորական անեծք, որը կարելի է հանել։ Չարլին խոստանում է օգնել նրանց պատասխաններ փնտրելով։ Եղբայրները սովորական որսորդությամբ են զբաղվում, քանի դեռ Չարլին կրկին չի հայտնվում։ Նա անիծվածների Գիրքն է գտնում, որտեղ գրված է թե ինչպես հանել նշանը, սակայն գիրքը սկսում են փնտրել դրա տերերը, ովքեր հանդիսանում են ամբողջ աշխարհի տիրակալները։ Մի կռվի ժամանակ Դինը սպանում է նրանց ընտանիքի ներկայացուցիչներից մեկին և ասում Սեմին որ նա այրի գիրքը։ Սակայն Սեմը սովորական գիրք է այրում։ Որպեսզի օգնի Դինին, Սեմը Ռովենայի հետ պայման է կապում Դինից գաղտնի. գրքի վերծանումը նրա փոխարեն որ Սեմը կսպանի Ռավենայի որդուն` Կռոուլիին։ Սեմը համաձայնվում է։ Ռովենա ով Սեմի կողմից շղթայված է, այդքան էլ չի շտապում գրքի վերծանման հարցում, այդ ժամանակ Սեմը որոշում է հրավիրել Կաստիելին և Չարլիին, որպեսզի նրանք օգնեն։ Եղբայրները ընտանիքի անդամներից մեկին են բռնում և տանջում են նրան, իսկ նա պատմում է, որ իրենք Ֆրանկենշտեյնների ընտանիքից է։ Կասի զանգը Սեմին, եղբայրներին շեղում է, և գերին փախչում է, պոկելով սեփական ձեռքը։ Ռովենան փորձում է կռվել Չարլիի հետ, և նրան դա հաջողվում է:Մաիյնակ մնալով, նա կարողանում է բացել գրքի գաղտնիքները, և այդ թվերը ուղարկում է Սեմին։ Սակայն նրան հին ընտանիքի անդամներից մեկը գտնում է և սպանում է։ Մինչ մահը նա հասցնում է զանգել եղբայրներին, և գաղտնիքը Դինի համար պարզ է։ Դինը միայնակ գտնում է թե որտեղ է ապրում այդ ընտանիքը, և նրանց մոտ գերի է ընկնում։ Ազատվելով, Դինը սպանում է ամբողջ ընտանիքին, սակայն երեք մարդ գնացել են որսորդների պահոց, որպեսզի վերցնեն գիրքը և այրեն մնացածը։ Դինը նույնպես նրանց այդպես սպանում է, հենց այդ նուն տեղում նա կռվում է Կասի հետ, և քիչ էր մնում որ սպանի նրան։ Դինը միայնակ մեկ այլ քաղաք է գնում։

Գիրքը ծածկագրից հանված է, և կախարդանքի համար երեք առարկա է հարկավոր. արգելված պտուղը, արգելված իրը և կախարդի ամենասիրելի իրը:Կասը խաչմերուկ է գնում և կանչում է Կռոուլիին, խնդրելով նրան գտնել առարաները։ Սեմը Դինի հետքերով է գնում։ ՀԻասթափված լինելով, Դինը կանչում է Մահին։ Մահը պատմում է նրան, որ կայենյան նշանը դա կողպեք է, որը հողի տակ պահում է Խավարին, ում Աստված փակել է հին ժամանակներում, և նշանի առաջին կրողը եղել է Լյուցիֆերը։ Դինը խնդրում է Մահին սպանել իրեն, սակայն նույնիսկ ՄԱհը չի կարող դա անել, և առաջարկում է Դինին մի տեղ տանել, որտեղ նա ոչ մեկին չի վնասի։ Հայտնվում է Սեմը, խոսակցությունից հետո Մահը խնդրում է Դինին որ նա սպանի Սեմին, և նրան է տալիս իր մանգաղը։ Սակայն Դինը սպանում է Մահին։ Այդ ընթացքում Կռոուլին արդեն գտել քր երեք առարկաները, և Ռովենան կարողացավ կատարել կախարդանքը։ Նշանը հեռացված է Դինի ձեռքից։ Կախարդուհին ազատվում է և անշարջեցնում Կաստիելին և Կռոուլիին, ինչից հետո Կասին կախարդում է կատաղած շան անեծքով, և հրամայում է սպանել Կռոուլիին, իսկ ինքը փախչում է։ Գրքի կախարդանքը հեռացրեց նշանը, սակայն դրա հետ միասին հնագույն չարիք արդնացրեց։ Եղբայրները փորձում են փածչել մեքենայով, սակայն այն փոսն է ընկնում, և Խավարը հասնում է նրանց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերբնականը հեռուստասերիալի կերպարների ցանկ

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուտ Կոնննել — Ռովենա (12 սերիա)
  • Կյորտիս Արմստրոնգ — Մետատրոն (4 սերիա)
  • Էրիկ Կերրոլլ — Հաննա (4 սերիա) / Կերոլայն Ջոնսոն (1 սերիա)
  • Տրեվիս Աարոն Բրայտ— Կոուլ Տրենտոն (4 սերիա)
  • Ֆելիցիա Դեյ — Չարլի Բրեդբերի (3 սերիա)
  • Կետրին Նյուտոն — Կլեր Նովակ (3 սերիա)
  • Դեվիդ Հոֆլին — Էլդոն Ստայն (2 սերիա)
  • Ջուդ Տեյլոր — Ադինա (2 սերիա)
  • Ջիմ Բիվեր — Բոբբի Սինգեր (1 սերիա)
  • Ռոբ Բենեդիկտ — Չակ Շերլի (1 սերիա)
  • Կիմ Ռոդս — Ջոդի Միլլս (1 սերիա)
  • Բրիանա Բակմաստեր — շերիֆ Դոննա Հանսկամ (1 սերիա)
  • Տայ Օլսսոն — Բեննի Լաֆայետտ (1 սերիա)
  • Տիմոտի Օմանդսոն — Կայեն (1 սերիա)
  • Ջուլիան Րիչինգս — Մահ (1 սերիա)

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստներ Ցուցադրմումը ԱՄՆ֊ում Հանդիսատեսը ԱՄՆ֊ում
(միլիոններ)
1961"Սև"
"Black"
Ռոբերտ ՍինգերՋերեմի Կարվեր2014 թվական հեկտեմբերի 72,50[1]
1972"Ռայխենբախ"
"Reichenbach"
Տոմաս Ջ․ ՐայտЭндрю Дабб2014 թվականի հոկտեմբերի 142,13[2]
1983"Բուժված հոգի"
"Soul Survivor"
Ջենսեն ԷքլզԲրեդ Բանկեր և Եվգենիյ Ռոսս-Լեմինգ2014 թվականի հոկտեմբերի 212,08[3]
1994"Թղթե լուսին"
"Paper Moon"
Ժաննո ՇվարցԱդամ Գլասս2014 թվականի հոկտեմբերի 281,93[4]
2005"Ֆանֆիկ"
"Fan Fiction"
Ֆիլիպ ՍգրիկկիաՌոբբի Տոմպսոն2014 թվականի նոյեմբերի 112,17[5]
2016"Հարցրեք Ջիվսին"
"Ask Jeeves"
Ջոն ՄակԿարտիԷրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր2014 թվականի նեյեմբերի 182,54[6]
2027"Ախ այս աղջնակները"
"Girls, girls, girls"
Ռոբերտ ՍինգերՌոբերտ Բերենս2014 թվականի նոյեմբերի 252,30[7]
2038"Հիբբինգի ոստիկանությունը օգնության է հասնում"
"Hibbing 911"
Տիմ ԷնդրյուՖիլիպ Սգրիկկիա և Ջեննի Կլեյն2014 թվականի դեկտեմբերի 22,33[8]
2049"Ինչ է մնացել մեզնից հետո"
"The Things We Left Behind"
Տիմ Էնդրյու և Ջեյնի ԿլեյնՋեյնի Կլեյն և Ֆիլիպ Սգրիկկիա2014 թվականի դեկտեմբերի 92,62[9]
20510"Որսորդական Խաղեր"
"The Hunter Games"
Ջոն ԲեդեմԲրեդ Բակներ և Եվգենիա Ռոսս-Լեմինգ2015 թվականի Հունվարի 202,42[10]
20611"There's No Place Like Home"Ֆիլիպ ՍգրիկկիաՌոբբի Տոմպսոն2015 թվականի հունվարի 282,06[11]
20712"Տեղեկություն մի տղայի մասին"
"About a Boy"
Սերժ ԼադուսերԱդամ Գլասս2015 թվականի փետրվարի 32,21[12]
20813"Կանգնիր և այրվիր"
"Halt & Catch Fire"
Ջոն ՇոուոլտերԷրիկ Չամելո և Նիկոլ Սնայդեր2015 թվականի փետրվարի 101,98[13]
20914"Մարդասպանի երգը"
"The Executioner's Song"
Ֆիլիպ ՍգրիկկիաՌոբերտ Բերենս2015 թվականի փետրվարի 172,09[14]
21015"Դժվար ժամանակներ"
"The Things They Carried"
Ջոն ԲեդեմՋեննի Կլեյն2015 թվականի մարտի 181,73[15]
21116"Սև գույնի մեջ"
"Paint it Black"
Ջոն ՇոուոլտերԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2015 թվականի մարտի 251,70[16]
21217"Բարեկամը օտարների մեջ"
"Inside Man"
Ռաշաադ Էրնեստո ԳրինԷնդրյու Դաբբ2015 թվականի ապրիլի11,70[17]
21318"Անիծվածների գիրքը"
"Book of the Damned"
Պ. Ջ. ՊեշեՌոբբի Տոմպսոն2015 թվականի ապրիլի 161,76[18]
21419""Վերտեր" պրոեկտը"
"The Werther Project"
Ստեֆան ՊլեշինսկիՌոբերտ Բերենս2015 թվականի ապրիլի 231,63[19]
21520"Գրեշտակի սիրտը"
"Angel Heart"
Ստիվ ԲոյումՌոբբի Տոմպսոն2015 թվականի ապրիլի 301,74[20]
21621"Սև դինաստիա"
"Dark Dynasty"
Ռոբերտ ՍինգերԵվգենիյա Ռոսս- Լեմինգ և Բրեդ Բակներ2015 թվականի մայիսի 71,45[21]
21722"Գերին"
"The Prisoner"
Տոմաս Ջ. ՐայտԷնդրյու Դաբբ2015 թվականի մայիսի 141,75[22]
21823"Իմ եղբոր պաշտպանը"
"My Brother's Keeper"
Ֆիլիպ ՍգրիկկիաՋերեմի Կարվեր2015 թվականի մայիսի 211,73[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibel, Sara (2014 թ․ հոկտեմբերի 16). «Revised Tuesday, October 7 Final Ratings: 'Selfie', 'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' & 'Forever' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Bibel, Sara (2014 թ․ հոկտեմբերի 15). «Tuesday Final Ratings: 'The Flash', 'Marvel's Agents of S.H.I.E.LD.', 'The Voice' & 'The Mindy Project' Adjusted Up; 'About A Boy' & 'Chicago Fire' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Kondolojy, Amanda (2014 թ․ հոկտեմբերի 22). «Tuesday Final Ratings: 'The Voice', 'The Flash' & 'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' Adjusted Up; 'Marry Me' Adjusted Down + Final World Series Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Bibel, Sara (2014 թ․ հոկտեմբերի 29). «Tuesday Final Ratings: 'The Flash', 'The Voice', 'NCIS' & 'Person of Interest' Adjusted Up; 'Marry Me' Adjusted Down & Final World Series Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Bibel, Sara (2014 թ․ նոյեմբերի 12). «Tuesday Final Ratings: 'The Voice' & 'The Mindy Project' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Kondolojy, Amanda (2014 թ․ նոյեմբերի 19). «Tuesday Final Ratings: 'The Voice', 'The Flash' & 'Chicago Fire' Adjusted Up; 'Marry Me' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. Bibel, Sara (2014 թ․ նոյեմբերի 26). «Tuesday Final Ratings: 'NCIS' & 'Dancing With The Stars' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. Kondolojy, Amanda (2014 թ․ դեկտեմբերի 3). «Tuesday Final Ratings: 'The Flash' & 'Chicago Fire' Adjusted Up; 'Marry Me' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. Bibel, Sara (2014 թ․ դեկտեմբերի 10). «Tuesday Final Ratings: 'Victoria's Secret Fashion Show' & 'The Voice' Adjusted Up; 'Supernatural' & 'The Mindy Project' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. Bibel, Sara (2015 թ․ հունվարի 22). «Tuesday Final Ratings: 'The Flash' & 'MasterChef Junior' Adjusted Up; 'Parks and Recreation' & 'Supernatural' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  11. Kondolojy, Amanda (2015 թ․ հունվարի 28). «Tuesday Final Ratings: 'MasterChef Jr.' & 'Marry Me' Adjusted Up; 'Supernatural' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  12. Bibel, Sara (2015 թ․ փետրվարի 4). «Tuesday Final Ratings: 'Supernatural', 'Marry Me', 'The Mindy Project' & 'About A Boy' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  13. Kondolojy, Amanda (2015 թ․ փետրվարի 11). «Tuesday Final Ratings: 'NCIS', 'The Flash', 'Parks and Recreation', 'NCIS: New Orleans', 'Person of Interest' & 'About a Boy' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  14. Bibel, Sara (2015 թ․ փետրվարի 19). «Tuesday Final Ratings: 'The Flash' & 'NCIS' Adjusted Up; 'Supernatural' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  15. Bibel, Sara (2015 թ․ մարտի 19). «Wednesday Final Ratings: 'Arrow' & 'Survivor' Adjusted Up; 'Supernatural' Adjusted Down & Final 'Empire' Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  16. Kondolojy, Amanda (2015 թ․ մարտի 26). «Wednesday Final Ratings: 'Survivor', 'The Middle', 'The Goldbergs', 'Modern Family' & 'Criminal Minds' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  17. Bibel, Sara (2015 թ․ ապրիլի 2). «Wednesday Final Ratings: 'American Idol', 'Survivor', 'The Middle', 'The Goldbergs', & 'Modern Family' Adjusted Up; 'The Mysteries of Laura' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  18. Bibel, Sara (2015 թ․ ապրիլի 16). «Wednesday Final Ratings: 'The Middle', 'The Goldbergs' & 'Criminal Minds' Adjusted Up; 'Arrow' & 'Supernatural' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  19. Kondolojy, Amanda (2015 թ․ ապրիլի 23). «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'Arrow', 'Criminal Minds' & 'Survivor' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  20. Bibel, Sara (2015 թ․ ապրիլի 30). «Wednesday Final Ratings: 'Arrow', 'Survivor', 'Criminal Minds' & 'Law & Order: SVU' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  21. Kondolojy, Amanda (2015 թ․ մայիսի 7). «Wednesday Final Ratings: 'Arrow', 'Nashville', & 'The Goldbergs' Adjusted Up; 'American Idol', 'Criminal Minds' 'Supernatural' & 'Blacki-ish' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  22. Bibel, Sara (2015 թ․ մայիսի 14). «Wednesday Final Ratings: 'Law & Order: SVU', 'Survivor, 'The Middle' & 'American Idol' Adjusted Up; 'Supernatural', 'black-ish' & 'Nashville' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  23. Kondolojy, Amanda (2015 թ․ մայիսի 21). «Wednesday Final Ratings: 'Survivor', 'Survivor: Reunion' & 'Modern Family' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.