Pilot (Գերբնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pilot
Հատված «Գերբնական» հեռուստասերիալի առաջին սերիյից
Համար1
ՍերիալԳերբնականը
ԸնկերությունThe CW
ՌեժիսորԴևիդ Նատտեր
Լեզուանգլերեն
ՍցենարիստԷրիկ Կրիպկե
Պատմվածքի վայրԼոուրենս և Jericho?
Վենդիգո

«Օդաչու» (անգլ.՝ Pilot), ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Վինչեստերը Սեմին քնեցնելու է դնում և գնում է ր սենյակ, իսկ նրա ամուսինը Դինին։ Արթնանով գիշերը, Մերին մտնում է Սեմի սենյակը և օրորոցի մոտ գտնվող մարդուն տեսնելով մտածում է որ Ջոն Վինչեստերն է, իր ամուսինը և իր երեխաների հայրը(իրականում նա Ազազելն էր)։ Սակայն սենյակ վերադառնալով նա նկատում է, որ իր ամուսինը հեուստացույցի դիմաց է նստած, և սարսափով վազում է դեպի մանկական սենյակ։ Լսելով կնոջ ձայնը, Ջոնը վազում է դեպի Սեմի սենյակը և տեսնում է Մերիին, ով կպած էր առաստաղից, և հետո նա այրվում է։ Ջոնը Դինին հրամայում է դուրս տանել Սեմին, իսկ այդ ժամանակ փորձում է փրկել կնոջը։ Սակայն ամեն ինչ իզուր է, կրակը բռնկում է ամբողջ տունը, և Ջոնը հազիվ հասցնում է դուրս վազել։

Այդ երեկոյի իրադարձություններից հետո անցել է 22 տարի։ Սեմը հանդիպում է Ջեսսիկա Մուր անունով մի աղջկա հետ։ Նա ավարտում է քոլեջը և ցանկանում է մասնակցել լսումներին իրավունքների դպրոցում։

Երեկոյան Սեմը լսում է թե ինչպես է ինչ որ մեկը մտնում իր և Ջեսսիկայի տունը, և նա կռվում է գողի հետ, որը պարզվում է որ Դինն էր։ Դինը պատմում է եղբորը, որ իրենց հայրը որսորդության է գնացել և անհայտացել է։ Դինը խնդրում է Սեմին օգնել իրեն գտնել հորը՝ գերբնական արարածների որսորդին։ Անցյալում եղբայրները նույնպես որսորդույամբ էին զբաղվում, սակայն Սեմը թողել է այդ գործը, որպեսզի քոլեջ ընդունվի։ Դինը ասում է, որ իրենց հայրը գործ է քննել մի կորած մարդու մասին Կալիֆորնիայի նահանգում։ Ջոնը Դինին ձայնային հաղորդագրություն էր թողել, որը պարունակում էր այն տեղեկությունը, որ էլեկտրոնային ձայնի վարկած կա։ Դինը ասում է, որ ուսումնասիրել է ձայնագրությունը, և հիմա դրա մեջ կնոջ ձայն է լսվում, որը ասում է որ ինքը չի կարող տուն մտնել։ Դինը խնդրում է Սեմին օգնել իրեն, և նա առանց մտորելու համաձայնվում է, ասելով, որ երկուշաբթի օրը իրենք պետք է վերադառնան, քանի որ ինքը շատ կարևոր հանդիպում ունի։ Այդ ժամանակ ևս մեկ մարդ է կորչում տարօրինակ հանգամանքներում։ Տրոյ անունով տուն էր վերադառնում իր մեքենայով, երբ հանկարծ հագնվում է սպիտակ հագուստով կինը և ասում է որ իրեն տուն տանի։ Նրանք մոտենում են փլված տանը, սակայն կինը անհայտանում է։ Տրոյը դուրս է գալիս մեքենայից, և այդտեղ տանից մի քանի չղջիկ է դուրս թռչում։ Վախենալով նա կրկին ղեկին է նստում, սակայն ավելի ուշ հանդիպում է սպիտակ հագուստով կնոջը, որը մեքենայի ետևի նստարանին էր նստած։ Նա հարձակվում է տղայի վրա և դաժան ձևո սպանում է։

Դինը և Սեմը Իերիհոն են գալիս, որտեղ ոստիկանությունն արդեն մանրամասն քննում էր սպանված Տրոյի մեքենան (երբ Տրոյին սպանում էին, մեքենաի պատուհանին արյան հետքեր են հայտնվում, իսկ երբ ոստիկանները քննում են մեքենան, ոչ մի նշան չկար)։ Սեմը և Դինը ոստիկանների կեղծ փաստաթղտեր են վերցնում, և բոլորին խաբելով հարցեր են տալիս ոստիկաններին Տրոյի մահվան վերաբերյալ։ Միչ անց եղբայրները հանդիպում են Տրոյի ընկերուհուն` Էմիին, որը պատմում է նրանց, որ գույություն ունի այդտեղի լոգենդը, որի համաձայն սպիտակ հագուստով կինը` ով մի քանի տարի առաջ սպանվել էր, խնդրում է որ իրեն տուն տանեն, և այն մարդիկ ովքեր նրան օգնում են, հավերժ անհայտանում են։ Սեմը համացանցում Կոնստանս Ուելչ անունով կնոջ մասին տեղեկություն է գտնում, որը ինքնասպան է եղել, կամրջից ցատկելով, այն բանից հետո, երբ իր երկու երեխաները խեղդվել են լոգարանում։ Երեկոյան Սեմը և Դինը գնում են այդ կամրջի մոտ, և տեսնում են Կոնստանսին, որը կանգնած էր կամրջի երկաթների մեջ և հետո ներքև է ցատկում։ Շուտով եղբայրների մեքենան միանում է, և եղբայրների վրա է գալիս։ Փրկվելով մեքենայից, նրանք ցատկում են կամրջի վրայից, Սեմը կարողանում է բռնվել, իսկ Դինը ջրում է հայտնվում։

Հաջորդ օրը Սեմը և Դինը հյուրանոց են գնում, և գտնում են այն սենյակը, որտեղ կանգ էր առել իրենց հայրը։ Նրանք պարզում են, որ Ջոնը նույնպես իմացել է Կոնստանսի մասին, և հասկանում են, որ նա գտել է այդ կնոջ ոսկորները։ Ոստիկանությունը կասկածում է, որ Դինը մեղավոր է այդ մարդկանց անհետացումներում, և ձերբակալում են նրան։ Դինը զգոըշացնում է եղբորը, և նա կարողանում է փախչել։ Շերիֆը գիտի Ջոնի մասին, քանի որ նրա օրագիրը իր մոտ է, և ստիպում է Դինին ասել, որ իրենք են սպանել այդ մարդկանց, սակայն Դինը ոչինչ չի ասում։ Սեմը Ջոզեֆին` Կոնստանսի ամուսնուն է հանդիպում, և պարզում է, որ չնայած իրենց այդ երջանիկ ամուսնությանը, ինքը մի քանի անգամ դավաճանել է կնոջը։ Գնալուց առաջ Սեմը ասում է, որ լեգենդ գոյություն ունի, որի համաձայն այն կանայք, ովքեր իմանում են որ իրենց ամուսինները դավաճանել են իրենց, սպանում են իրենց երեխաներին և ինքնասպանություն են գործում։ Հետո նրանք հոգիներ են դառնում, որոնք սպանում են դավաճան ամուսիններին, և նրանց հավերժ անհայտացնում են։

Սեմը խաբուսիկ զանգ է կատարում 9-1-1 համարին, և ասում է որ ճանապարհին կրակոցներ են կատարվում, և շերիֆը առաջադրանքին է գնում։ Դինը վերցնելով հոր օրագիրը փախչում է ոստիկանության շենքից։ Հետո նա զանգում է Սեմին և ասում է, որ իրենց հայրը ողջ է, ինքը համոզված է դրոնում։ Ջոնը ուղղակի դուրս է եկել քաղաքից, այն պատճառով որ ինչ որ բան իրեն ստիպել է անել այդ քայլը։ Սեմը եղբոր հետ հեռախոսով խոսելու ժամանակ մեքենայով խփում է սպիտակ հագուստով կնոջը, որը այդ նույն վայրկյանին հայտնվում է մեքենայի ետևի նստարանին։ Նա խնդրում է Սեմին իրեն տուն տանել, և երբ նա հրաժարվում է, մեքենայի դռները փակվում են, և մեքենան գնում է դեպի տունը։ Կինը գալիսս է Սեմի մոտ, որպեսզի սպանի նրան, սակայն նա հրաժարվում է, ասելով որ չի դավաճանի Ջեսսիկային, սակայն դա չի օգնում, այդտեղ հայտնվում է Դինը, կրակում է և եղբոր մոտից հեռացնում է հոգուն։ Սեմը սեղմում է ոտնակը, և ուղիղ տան մեջ է մտնում` այդ ձևով կնոջը տան մեջ է տանում։ Սպիտակ հագուստով կինը Վինչեստերներին սենյակի պատին է սեղմում։ Այդ ժամանակ միանում է սենյակի լույսը, և ջուրը ծորում է աստիճանների վրայով։ Հայտնվում են Կոնստանսի երկու երեխաների հոգիները, գրկում են նրան, և երեքով անհայտանում են լույսի ժայթքումով։

Եղբայրները պարզում են որ իրենց հայրը Կոլորադո է գնացել, և Դինը շտապում է նրա ետևից։ Սեմը պնդում է որ երկուշաբթի օրը պետք է լինի այդ հանդիպմանը, և Դինը չպնդելով եղբորը տան մոտ է իջեցնում։ Տուն մտնելով Սեմը Ջեսսիկային է գտնում, որը կպած էր առաստաղից։ Նա կրակով է ժայթքում այնպես, ինչպես իր մայրը 22 տարի առաջ։ Դինը փրկում է Սեմին այրվող տանից այնպես, ինչպես 22 տարի առաջ։ Հասկանալով որ այլ ընտրանք չունի, Սեմը եղբոր հետ գնում է գտնելու այն արարածին, որը հետևում է իրենց ընտանիքին։