Ռեյչել Մայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Մայներ
Ծնվել էհուլիսի 29, 1980(1980-07-29)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Peter Miner?[4], մայր՝ Diane Roynone?[4]
Ամուսին(ներ)Մակոլեյ Կալկին

Ռեյչել Մայներ (անգլ.՝ Rachel Miner, հուլիսի 29, 1980(1980-07-29)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք[3]), ամերիկացի դերասանուհի, հայտնի է հեռուստասերիալներում, ֆիլմերում իր դերակատարումներով և Բրոդվեյում աշխատելու շնորհիվ։ Տառապում է սկլերոզով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչել Մայների հայրը՝ Փիթեր Մայները, եղել է պրոդյուսեր և ռեժիսոր։ Նա պրոդյուսեր Ուորթինգթոն Մայների և դերասանուհի Ֆրենսիս Ֆուլլերի թոռնուհին է, այդպիսով՝ Ռեյչելը Մայներների ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն է ամերիկյան շոու բիզնեսում։ Ռեյչելը մամուլում հայտնի դարձավ Կալկին Մակոլեյի հետ ամուսնությունից հետո, որի հետ նրանք ապրել են երկու տարի (1998—2000) և ամուսնալուծվել են 2002 թվականին։ Նրանք ամուսնացել են շատ վաղ տարիքում (երկուսն էլ եղել են 17 տարեկան)։

2003 թվականին նա ակտիվ կերպով սկսել է աջակցել սաենտոլոգիային (Scientology)՝ ահռելի մեծ ներդրումներ կատարելով Լոս Անջելեսի սաենտոլոգիական կենտրոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաֆիլմերում Ռեյչելի առաջին դերերից են՝ Վիկի դերը անգլ.՝ Shining Time Station: Tis a Gift (1990) ֆիլմում, Միշել Բաուերի դերը «Ուղղորդիչ կրակ» սերիալում (1989—1995), Լարելի դերը Սեքսը մեծ քաղաքում հեռուստասերիալի մի էպիզոդում, դերերը «Twenty-something Girls vs. Thirty-something Women» (1999) և NY-LON (2004) ֆիլմերում և այլն։

Նա 2007 թվականին Californication հեռուստասերիալում նկարահանվել է որպես Dani California, որի անվանումը հանդիսանում է հղում Red Hot Chili Peppers-ի որոշ երգերին։

2008 թվականին նա հայտնվել է «Վախը ինչպես կա» հեռուստասերիալի «The Sacrifice» էպիզոդում։

2009 թվականին նա նկարահանվել է Գերբնականը հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի «Համակրանք հրեշի հանդեպ» առաջին էպիզոդում՝ հանդես գալով Մեգ Մասթերս դեմոնի դերում, և այդ նույն եթերաշրջանի տասներորդ՝ «Abandon All Hope» էպիզոդում։

2013 թվականին նա ավարտել է իր կարիերան հիվանդության՝ ցրված սկլերոզի պատճառով։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դերերի ցանկում են Ջենիֆերը Լաուրա Կահիլի «Naked Faith: The Way at Naked Angels in New York» (1994) ներկայացման մեջ, Մարգոն Բրոդվեյի «The Diary of Anne Frank» (1997) բեմադրությունում, Rivkele-ը Աշ Շոլոմի «God of Vengeance» ստեղծագործության բեմադրությունում (2000), որ կատարել էր Դոնալդ Մակգուլիսը Ասթ Սիեթլա թատրոնում, Սենդին Ռեբեկկա Գիլմանի «Blue Surge» ներկայացման ժամանակ Չիկագոյի Goodman Theatre (2001) և Նյու Յորք Public Theater թատրոններում (2002)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ս The American Experience Voice Actor Ձայն կադրի հետևից
1990 ֆ Էլիս Alice Էլիսը 12 տարեկանում
1990 ֆ Shining Time Station: 'Tis a Gift Վիկի
1990-1995 ս Ուղղեցնող լույս Guiding Light Միշել Բերտ Բաուեր
1995 ս Ամերիկյան արկածներ American Experience Ջայն կադրի հետևից
1997 ֆ Հենրի Ֆուլ Henry Fool 3-րդ աղջիկը Աստվածաշնչում
1999 ֆ Թագավոր Ջո Joe the King Փեթի
1999 ս Սեքսը մեծ քաղաքում Sex and the City Լաուրել
2001 ֆ Սադիստ Bully Լիզա Քոննելի
2004 ֆ Հավան Haven Եվա
2004 ս Նեյ-Լոն NY-LON Աստրիդ
2005 ֆ Guy in Row Five Ջեյդ
2005 ֆ Man of God Կարեն Քոհեն
2005 ֆ Փոքրիկ Աթենք Little Athens Էլլիսոն
2005 ֆ Լիկվիդացման կոդը Circadian Rhythm Սարա
2005 ս Ոսկորներ Bones Մարի Կոստելլո
2006 ս Մեդիում Medium Էմիլիա «Լիա» Փարսել
2006 ֆ Ֆատվա Fatwa Քեսսի Դեյվիդսոն
2006 ս C.S.I.: Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Վալերի Ուեյթհոլլ
2006 ֆ Thanks to Gravity Սոֆիա
2006 ֆ Սև խոլորձ The Black Dahlia Մարտա Լինսքոթ
2006 ֆ Onion Underwater Տարա
2006 ֆ Ծղրիդ Grasshopper Թերրի
2006 ս Առանց հետքի Without a Trace Ջուլիա Մարտից
2006 ֆ Սարսափելի ընկերակիցը Penny Dreadful Փենի Դիրբորն
2007 ֆ Պաշտամունք Cult Մինդի
2007 ֆ The Still Life Ռոբին
2007 ֆ Մթնշաղի ժամանակը The Blue Hour Ջուլի
2007 ֆ The Memory Thief Միրա
2007 ֆ Ատամ և եղունգ Tooth and Nail Նեոն
2007-2008 ս Californication Californication Դենի
2008 ֆ Պաշտպանություն Hide Բեթթի
2008 ս Վախը ինչպես կա Fear Itself Չելսի
2008 ս Մաքրարար The Cleane Սարա Գիբբոնս
2009 ս Կյանքը որպես դատավճիռ Life Անգութի Սքվեքները
2009 ֆ Թիթեռի էֆեկտ 3։ Անկեղծություն The Butterfly Effect 3: Revelations Ջեննա Ռայդ
2009 ս C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի CSI: Miami Թեմմի Ուիթթեն
2009-2013 ս Գերբնականը Supernatural Մեգ Մասթերս
2009 ս Psycho Girlfriend Մեգան
2009-2010 ս Օնլայն Գեյմեր The Online Gamer Բեթ
2010 ֆ The Love Affair Քարեն Հալլ
2010 ս Դետեկտիվ Ռաշ Cold Case Աննա Քուլսոն
2010 ս Բանակային կանայք Army Wives Անհայտ
2010 ֆ Սեր և դավաճանություն Love & Distrust Թերրի
2010 ս Terriers Էլեանոր Ջոսնեյ
2010 ս Արտասովոր ընտանիք No Ordinary Family Ռեբեկկա Ջեսսուպ
2011 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Մոլլի Գրանդին
2011 ֆ 51 51 Սերժանտ Հաննա
2011 ֆ Life of Lemon Էսթեր
2011 ս Անարհիայի որդիները Sons of Anarchy Դոուն Թրեյգեր
2011 ֆ Էլվուդ Elwood Լուլու Պալու
2012 ֆ Everyone Wants the Kush Ռոքսի
2012 ֆ Կրկնօրինակներ In Their Skin Ջեյն
2013 ֆ Frank the Bastard Քլեր

Ռեյչելը եղել է «Psycho Girlfriend» սերիալիը վեց էպիզոդների և «The Online Gamer»-ի մեկ էպիզոդի պրոդյուսեր 2009 թվականի։ Նաև Ռեյչելը գրել է սաունդթրեք «Shining Time Station: 'Tis a Gift»-ի համար 1990 թվականին։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում, թատրոնում և հեռուստաընկերությունում աշխատելուց բացի Ռեյչելը նկարահանվել է Yellowcard խմբի «Only One» տեսահոլովակում (2004 թվական) և Sonic Youth խմբի Sunday տեսահոլովակում (1998 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #142905305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Մայներ» հոդվածին։