Կիրիլ Կուլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Կուլիշ
անգլ.՝ Kiril Jacob Kulish
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1994(1994-02-16)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkirilkulish.com
 Kiril Kulish Վիքիպահեստում

Կիրիլ Յակոբ Կուլիշ (անգլ.՝ Kiril Jacob Kulish, փետրվարի 16, 1994(1994-02-16)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պարող և երաժիշտ։ 6 տարեկանից բալետ է սովորել, 15 տարեկան հասակում դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու դեր մյուզիքլում» անվանակարգում՝ Բրոդվեյի «Բիլի Էլիոտ» բեմադրությունում դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուլիշը ծնվել է 1994 թվականի փետրվարի 16–ին Սան Դիեգոյում՝ Կալիֆոռնիա նահանգում։ Ծնողներն են՝ Ֆիլ Աքսելրոդը և ուկրանուհի Ռաիսա Կուլիշը[3][4]։ Կիրիլը ազատ տիրապետում է ռուսերենին[5]։ Հինգ տարեկան հասակում զբաղվել է դաշնամուրով, վեց տարեկան հասակում՝ բալետով, յոթ տարեկանում՝ պարահանդեսային պարերով, ութում՝ գիմնաստիկայով, իննը տարեկանում՝ կարատեով։ 2006 թվականին դարձել է Youth America Grand Prix բալետի խոշորագույն միջազգային մրցույթի «Հույս» (անգլ.՝ Hope) մրցանակի դափնեկիր, հետագայում երեք անգամ դարձել է այդ մրցույթի Գրան պրիի դափնեկիր[6][7]։ 2007 թվականին դարձել է կարատեի և պարահանդեսային պարերի Ամերիկայի չեմպիոն։ 2009 թվականին արժանացել է Նյու Յորքում ռուսական մշակույթի կենտրոնի մրցանակի, «Համաշխարհային թատրոն» մրցանակի, Ֆրեդ Ասթերի անվան մրցանակի, Հանդիսատեսի միության և Քննադատների միության հատուկ մրցանակի։ Նույն թվականին դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր «Լավագույն տղամարդու դեր մյուզիքլում» անվանակարգում՝ «Բիլի Էլիոտ» բեմադրությունում գլխավոր դերի համար[8]։ Նույն թվականին մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ մրցանակը հանձնվել է երեք դերասանի, որոնք կատարել են մյուզիքլի գլխավոր դերը հերթափոխով։ Կիրիլը կրթաթոշակի առաջարկ է ստացել Թագավորական բալետի դպրոցից, Փարիզի օպերայի և բալետի դպրոցից, նաև «Պարի արքաները» (անգլ.՝ Kings of Dance) նախագծին մասնակցելու հրավեր։ Համարվում է ամենաերիտասարդ պարողը, որն ընդունվել է Սան Դիեգոյի բալետի ակադեմիա։ ABT American Ballet Theater հետ միասին ելույթ է ունեցել Մեխիկոյում ութ գալա համերգներում։ Տալիս է դաշնամուրի համերգներ Մեկխիկոյում և Եվրոպայում, դարձել է մի քանի երաժշտական մրցանակների դափնեկիր։ Շարունակում է մասնակցել հեռուստա, կինո և թատերական նախագծերի[5]։

Billy Elliot the Musical[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ապրիլի 22–ին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գլխավոր դերակատարների մոտավոր կազմը՝ Կրիլ Կուլիշ, Թրենտ Կավալիկ, Դեյվիդ Ալվարես։ Կիրիլի առաջին ելույթը կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 1-ին երկու այլ կատարողների հետ արժանացել է «Թոնի» մրցանակի՝«Լավագույն տղամարդու դեր մյուզիքլում» անվանակարգում։ Մյուզիքլը առաջադրվել է 15 մրցանակի[9], արժանացել է դրանցից 10-ին, ներառյալ՝ Տարվա լավագույն մյուզիքլ[10]։ Կիրիլի վերջին ելույթը կայացել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին[11]։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի վերջին Կուլիշը կատարել է «Մարդուկ Ջարդուկը» բալետի գլխավոր դերը[12]։ 2010 թվականին մասնակցել է Լոնգ Բիչում պարահանդեսային պարերի առաջնությանը ԱՄՆ-ի հարաֆ-արևմտյան շրջանային առաջնությունում (Կալիֆոռնիա նահանգ)։ Ներկայումս ապրում է ծնողների հետ Սան Դիեգոյում և Նյու Յորքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. «'I have the urge to dance wherever I am'» (անգլերեն). signonsandiego.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Jewish performances capture multiple Tonys» (անգլերեն). thejewishadvocate.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 Официальный сайт Кирилла Кулиша kirilkulish.com, проверено 8 апреля 2012
  6. «YAGP 2006 NYC Finals» (անգլերեն). yagp.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  7. «YAGP 2007 NYC Finals» (անգլերեն). yagp.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Мюзикл «Билли Эллиот» получил 10 премий «Тони»». lenta.ru. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «'Billy Elliot' Leads Tony Nominations» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  10. «Tony Awards Official Website - Past Winners 2009». TonyAwards.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. «Ko and Hennig Will Join Cast of Broadway's Billy Elliot; Kulish, Gwynne, Bologna Depart» (անգլերեն). playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Tony Award-Winning Billy Elliot Alum Kiril Kulish Flies Into Florida Nutcracker» (անգլերեն). broadway.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Կուլիշ» հոդվածին։