Կիլվա Կիսիվանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլվա Կիսիվանի
սվահիլի՝ Kilwa Kisiwani
Հիմնական տվյալներ
Տեսակկղզի և բնակավայր
ԵրկիրՏանզանիա Տանզանիա
ՏեղագրությունKilwa District?
Հիմնական ամսաթվերը900[1]
Մասն էRuins of Kilwa Kisiwani and Ruins of Songo Mnara?
Ժառանգության կարգավիճակprotected monument in Tanzania?[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Ճարտարապետական ոճSwahili architecture?
Հիմնադրված900[1]
Քարտեզ
Քարտեզ
 Kilwa Kisiwani Վիքիպահեստում

Կիլվա Կիսիվանի (Մեծ Կիլվա), միջնադարյան սուահիլի քաղաք, որի ավերակները պահպանվել են Տանզանիայի Կիլվա կղզում։ 1981 թվականին ավերակները հայտարարվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Տարածքը, որի վրա գտնվում են քաղաքի մնացորդները, Տանզանիայի Լինդի մարզի Կիլվա շրջանի մի մասն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում Կիլվա կղզին ձեռք է բերել պարսիկ վաճառական Ալի բին Ալ-Հասանը, որը դարձել է քաղաքի և Կիլվա սուլթանության հիմնադիրը։ Հաջորդ մի քանի դարերի ընթացքում Կիլվան վերածվել է մեծ քաղաքի և առևտրի կենտրոնի ամբողջ Արևելյան Աֆրիկայի ափին՝ ընդլայնելով իր իշխանությունը դեպի մայրցամաքի խորքերը՝ մինչև ժամանակակից Զիմբաբվեի տարածքը։ Զիմբաբվեի հետ Կիլվան վարել է հիմնականում ոսկու և երկաթի, Տանզանիայի հետ՝ փղոսկրի և ստրուկների, իսկ ասիական երկրների հետ՝ տեքստիլ, ոսկերչական և ճենապակյա իրեր ու համեմունքների առևտուր[2]։

12-րդ դարում Կիլվան դարձել է ափի ամենամեծ և ամենահզոր քաղաքը։ 15-րդ դարում սուլթանությունը հասել էր իր հզորության գագաթնակետին՝ գրավելով կամ իրեն ենթարկելով Մալինդի, Մոմբասա, Պեմբա, Մաֆիա, Զանզիբար, Կոմորներ քաղաք-պետությունները, ինչպես նաև Մոզամբիկը և Սոֆալան, և առևտուր էր անում Մադագասկարի հետ։ Աբու Աբդալլահ Իբն Բատուտան թողել է 1330 թվականին Կիլվա կատարած իր այցելության վերաբերյալ նշումներ և խանդավառությամբ է խոսել տեղի կառավարիչ սուլթան Ալ-Հասան իբն Սուլեյմանի խոնարհության և բարեպաշտության մասին[3]։ Այս ժամանակաշրջանին է վերաբերում Հուսունի Կուբվա պալատի հիմնադրումը և Կիլվայի Մեծ մզկիթի շինարարության մեծ մասի ավարտը։

1502 թվականին Վասկո դա Գամայի կարավելները մտել են Կիլվայի ծոց։ Այնուհետև նրա ուղեկիցներից մեկը գրել է.

Մավր վաճառականները խոսում են Սոֆալա առեղծվածային հանքավայրի մասին, և տեղական գրքերում կարելի է կարդալ, որ այնտեղից էր, որ Սողոմոն թագավորը երեք տարին մեկ ստանում էր հսկայական քանակությամբ ոսկի։

Ես ճանաչում եմ աշխարհը։ Մանկական հանրագիտարան։ Աշխարհի քաղաքները հեղինակ՝ Է. Չեկուլաևա, Մոսկվա
«ԱՍՏ հրատարակչություն» ընկերություն, «Աստրել» հրատարակչություն, 1999։

Վասկո դա Գաման փորձել է տուրք պահանջել հարուստ քաղաքից, իսկ որոշ ժամանակ անց պորտուգալական ջոկատը Ֆրանսիշկո դե Ալմեյդայի հրամանատարությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Կիլվան (1505), որը նրանց ձեռքում մնացել է մինչև 1512 թվականը, երբ այն գրավվել է արաբների կողմից։ Քաղաքը վերականգնել է իր նախկին հզորությունը, սակայն 1784 թվականին այն ընկել է Օմանի դինաստիայի տիրապետության տակ, որը իշխում էր Զանզիբարում։ Ավելի ուշ ֆրանսիացիները կղզու հյուսիսային ծայրում հիմնել են ամրոց, սակայն քաղաքը դադարել է գոյություն ունենալ 1840-ական թվականներին։ Ավելի ուշ՝ 1886 թվականից 1918 թվականներին, կղզին եղել է գերմանական Արևելյան Աֆրիկայի մի մասը։

Այստեղ լուրջ հնագիտական հետազոտություններ են սկսվել 1950-ական թվականներին։ 1981 թվականին Կիլվան հայտարարվել է Մարդկության համաշխարհային ժառանգության օբյեկտ[2], ցանկում ներառված են Կիլվայի Մեծ մզկիթը, Մկուտինի պալատը, ինչպես նաև այլ նշանավոր օբյեկտների ավերակներ։

Պալատներում պահպանվել են հարուստ զարդանախշեր, ինչպես նաև դռների՝ փորագրություններով զարդարված շրջանակներ։ Պալատի կողքին գտնվում է սուլթանի լողավազանը, որը կարող է ներառել 90000 լիտր ջուր[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.mnrt.go.tz/uploads/ANTIQUITIES_SITES_LOCATION_AND_ACCESSBILITY.pdf
  2. 2,0 2,1 Российский научно-исследовательский институт культурного и природного наследия имени Д. С. Лихачёва
  3. Dunn, Ross E. (2005), The Adventures of Ibn Battuta, University of California Press, ISBN 0-520-24385-4. First published in 1986, ISBN 0-520-05771-6.
  4. Я познаю мир: Детская энциклопедия: Города мира. Автор Е. Чекулаева; — М.: ООО «Фирма „Издательство АСТ“»; ООО «Издательство Астрель», 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլվա Կիսիվանի» հոդվածին։