Իբն Բատուտա
Իբն Բատուտա (արաբ.` أبو عبد الله محمد ابن بطوطة, լրիվ անունը` Իբն Բատուտա Աբու Աբդալլահ Մուհամմեդ իբն Աբդալլահ ալ-Լավատի ատ-Տանջի; փետրվարի 25 1304, Տանժեր, Մարոկկո — 1377, Ֆես, Մարոկկո), բերբեր մուսուլման մարոկկացի ճանապարհորդ, ով հայտնի իր մեծածավալ ճանապարհորդություններով: Ճանապարհորդելով մոտ 30 տարի, նա եղել է մուսուլման աշխարհի պետությունների մեծ մասում, ինչպես նաև շատ ոչ մուսուլման երկրներում. նրա ճանապարհորդություններն ընդգրկել են Հյուսիսային Աֆրիկան, Սոմալին, Արևմտյան Աֆրիկան, հարավային և Արևելյան Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Հարավային Ասիան, Միջին Ասիան, Հարավարևելյան Ասիան և Չինաստանը: Իբն Բատուտայի անցած 121,000 կմ-ը ոչ միայն գերազանցում է նրա ժամանակակից Մարկո Պոլոյի անցած ճանապարհը, այլև բոլոր հետագա ճանապարհոդներինը մինչև ընդհուպ 19-րդ դարը[1]: Իբն Բատուտան եղել է նաև Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ա. Ս. Չուգաթի (մարտ, 1990)։ «Իբն Բատուտա- մեծ ճանապարհորդ»։ Muslim Technologist։ http://web.archive.org/web/19990209083744/http://www.ummah.net/history/scholars/ibn_battuta/։ Վերցված է ապրիլի 1, 2011։