Կետե Լայխտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կետե Լայխտեր
գերմ.՝ Käthe Leichter
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1895(1895-08-20)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4][3][5]
Մահացել էմարտի 17, 1942(1942-03-17)[1][2][3][…] (46 տարեկան)
Մահվան վայրBernburg Euthanasia Centre, Բերնբուրգ, Գերմանիա
Քաղաքացիություն Ավստրիա և  Ցիսլեյտանիա
Կրոնհուդայականություն[6]
ԿրթությունՎիեննայի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Մասնագիտությունգրող, տնտեսագետ, արհմիութենական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան
ԱմուսինՕտտո Լայխտեր[7]
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներHenry O. Leichter?[8] և Franz Sigmund Leichter?
 Käthe Leichter Վիքիպահեստում

Մարիաննա Կատարինա Կետե Լայխտեր (գերմ.՝ Marianne Katharina "Käthe" Leichter, Մարիան Կատարինա Պիկ, գերմ.՝ Marianne Katharina Pic, օգոստոսի 20, 1895(1895-08-20)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][3][5] - մարտի 17, 1942(1942-03-17)[1][2][3][…], Bernburg Euthanasia Centre, Բերնբուրգ, Գերմանիա), ավստրիացի տնտեսագետ, կանանց իրավունքների պաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ։ Եղել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Վիեննայի աշխատանքային պալատի անդամ։ Նացիստական ռեժիմի օրոք ձերբակալվել է Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում, իսկ 1942 թվականին Բերնբուրգի էֆթանազիայի կենտրոնում գազի միջոցով սպանվել է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայխտերը ծնվել է 1895 թվականին, Վիեննայում, հրեա զույգի՝ փաստաբան Յոզեֆ Պիկի (1849, Նախոդ - 1926) և նրա կնոջ՝ Շառլոտա «Լոտե» Ռուբինշտեյնի (1871, Գալաց - 1939) ընատնիքում[9][10]։ Նրա ավագ քույրը ավստրիացի-ամերիկացի կոմպոզիտոր և երաժշտության թերապևտ Վալի Վեյգլն է։

1914 թվականին Կետեն ավարտել է Բիթման-Թյորչեն լիցեյը, որից հետո սկսել է քաղաքագիտություն ուսանել Վիեննայի համալսարանում։ Քանի որ ժամանակին ավստրիացի կանանց թույլ չէին տալիս ավարտել բուհը, 1917 թվականին նա տեղափոխվել է Հայդելբերգի համալսարան, որն ավարտել է 1918 թվականի հուլիսին՝ նախքան Վիեննա վերադառնալը, համալսարանում ևս երկու կիսամյակ ավարտելու համար[11]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին Լայխտերը ներգրավվել է Wiener Jugendbewegung (Վիեննական երիտասարդական շարժում) արմատական ձախակողմյան կազմակերպությունում Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից առաջ, իսկ հետագայում դարձել է Parteischüler-Bildungsverein Karl Marx-ի (Կառլ Մարքսի կուսակցական գիտնականների և կրթության ասոցիացիա) անդամ, մարքսիստական խումբ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDAPÖ) անդամների համար, ովքեր դեմ էին պատերազմին։ Երբ 1918 թվականին հիմնադրվեց Ավստրիայի Հանրապետությունը, Լայխտերը որպես քաղաքագիտության բնագավառի ավստրիացի առաջին կին շրջանավարտ, ով մասնագիտացել էր տնտեսագիտության մեջ, միացավ Reichswirtschaftskommission der Arbeiterräte (Աշխատավորների խորհուրդների պետական տնտեսական կոմիտե) կոմիտեին, Sozialisierungskommission (Արդյունաբերության սոցիալականացման պետական կոմիտե) և Zentralverband für Gemeinwirtschaft (Հանրային ապրանքների և կորպորացիաների կենտրոնական կազմակերպություն), ինչպես նաև աշխատել է Ֆինանսների նախարարության համար[10]։

1925 թվականին Լայխտերը միացել է Frauenreferat der Wiener Arbeiterkammer-ին (Վիեննայի ինստիտուցիոնալացված աշխատավորների պալատի կանանց բաժին) և ղեկավարել է բաժինը մինչև 1934 թվականը։ 1932 թվականին ընտրվել է Betriebsrat der Wiener Arbeiterkammer (Վիեննայի ինստիտուցիոնալացված աշխատավորների պալատի աշխատավորական կոմիտե) անդամ[10]։ Նա հրապարակել է հոդվածներ և զեկույցներ՝ հիմնվելով Ավստրիայում կանանց աշխատանքի վերաբերյալ իր հավաքած վիճակագրական տվյալների վրա, ինչպես նաև կարդացել է դասախոսություններ, դպրոցական դասընթացներ և ռադիոհաղորդումներ՝ պաշտպանելով կանանց իրավունքները։ Նա պնդել է հավասար աշխատավարձի, սոցիալական կառավարման համակարգում ավելի շատ կանանց աշխատանքի ընդունելու և համալսարանական կրթություն ստացած կանանց աշխատանքի տեղավորման համար[12]

Անձնական կյաքն[խմբագրել | խմբագրել կոդը]

Feuerhalle Simmering դիակիզարան - Լայխտեր ընտանիք գերեզման

1921 թվականին Կետեն ամուսանցել է սոցիալիստ և լրագրող Օտտո Լայխտերի հետ։ 1924 թվականին ծնվել է նրանց որդին՝ Հայնցը, 1930 թվականին երկրորդ որդին՝ Ֆրանցը[10]։

Քաղաքական հետապնդում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1934 թվականի փետրվարին Ավստրիայում արգելվել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործունեությունը, Լայխտերը միացել է Revolutionäre Sozialisten (Հեղափոխական սոցիալիստներ) ստորգետնյա սոցիալիստական կազմակերպությանը, որը ստեղծվել է ի պատասխան կուսակցական արգելքին[10]։ 1934 թվականին, վեց ամսով ամուսնու հետ գաղթել են Ցյուրիխ, բայց վերադարձել են Վիեննա, երբ Կետեն ընտրվեց հեղափոխական սոցիալիստների կրթության ամբիոնում։ Նա գրել է հակաֆաշիստական բրոշյուրներ և հոդվածներ տպագրել արտերկրում Մարիա Մալեր և Աննա Գորթներ կեղծանուններով[11]։ 1938 թվականին, երբ նացիստական կուսակցությունը ներխուժեց Ավստրիա (Anschluss), նա փորձեց ընտանիքի հետ փախչել Ավստրիայից, և չնայած նրա ընտանիքը փախուստի դիմեց, Լայխտերը 1938 թվականի մայիսի 30-ին Վիեննայում ձերբակալվեց Գեստապոյի կողմից և հետագայում բանտարկվեց։ 1940 թվականին նրան ուղարկեցին Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար և 1942 թվականի սկզբին գազի միջոցով սպանվեց Բերնբուրգի էֆթանազիայի կենտրոնում[10]։ Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարից բերված հողով լցված աճյունասափորը գտնվում է Feuerhalle Simmering դիակիզարանում, որը ծառայում է որպես Վիեննայում նրա կենոտաֆ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Վիեննայի Հիցինգ շրջանում Լայխտերի անունով փողոց է անվանվել[13]։ Ավստրիայի կառավարության կողմից կին պատմաբանին շնորհվող տարեկան մրցանակը նույնպես իրականացվում է ի հիշատակ Լայխտերի։ Ավստրիացի-ամերիկացի պատմաբան Գերդա Լերները գրել է, որ Լեյխտերը «մարմնավորում է ֆեմինիզմի բարձրագույն իդեալները՝ հարատև գործունեություն բոլոր կանանց անունից, բայց հատկապես աշխատավոր կանանց անունից, համոզմունք, որ սոցիալական բարեփոխումները արդարացված են միայն այն դեպքում, եթե դրանք ծառայում են կանանց և տղամարդկանց շահերին, անզիջում պայքար ֆաշիզմի և նացիոնալ սոցիալիզմի դեմ, ինչի համար նա կյանքը տվեց[12]։

Հարազատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետե Լայխտերի մայրական կողմից հարազատներն են՝

  • Ժակ Ռուբինշտեյն, իդիշ՝ יעקב רובינשטיין‎ (1841-1912)[14]
    Անրիետ Ռոզենֆելդ, (իդիշ՝ הענריעטטע רויזענפעלד‎, եբրայերեն՝ הנרייטה רוזנפלד‎) (1848-1934): Նրանց երեխաներն են՝
    • Charlotte "Lotte" Rubinstein (ամուսանցել է Կետե Լայխտերի հոր Յոզեֆ Պիկի հետ)
    • Քերոլայն Ֆրեդերիկ Ռուբինշտեյն (ամուսնական անունը՝ Landau)
    • Հելեն Ռուբինշտեյն (ամուսնական անունը՝ Kux)
    • Հենրիխ Ռուբինշտեյն
    • Արթուր Ռուբինշտեյն

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frauenarbeit und Arbeiterinnenschutz in Österreich, 1927
  • Wie leben die Wiener Heimarbeiter? : eine Erhebung über die Arbeits- und Lebensverhältnisse von tausend Wiener Heimarbeitern, 1923
  • So leben wir ... 1320 Industriearbeiterinnen berichten über ihr Leben ; Eine Erhebung, 1932
  • Käthe Leichter. Leben und Werk, 1973
  • Käthe Leichter zum 100. Geburtstag : Texte zur Frauenpolitik, 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Käthe Leichter Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 229—230. — ISBN 978-3-9503655-5-9
  4. 4,0 4,1 4,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 112. — ISBN 978-3-88099-123-1
  5. 5,0 5,1 5,2 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.)ÖAW. — doi:10.1553/0X00282D73
  6. 2056 // birth registry of the Jewish Community of Vienna — Vol. R.
  7. 10856 // Civil Weddings in Vienna // GenTeam
  8. Deutsche Nationalbibliothek Record #119334429 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. geni.com
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Hauch, Gabriella (2006). de Haan, Francisca; Daskalova, Krasimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. Central European University Press. էջեր 286–289. ISBN 978-963-7326-39-4.
  11. 11,0 11,1 Lacina, Evelyn (1985). «Leichter, Käthe, geborene Pick». Neue Deutsche Biographie (German). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 Freidenreich, Harriet (2009 թ․ մարտի 1). «Käthe Leichter». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. Exenberger, Herbert. «Käthe Leichter (1895 - 1942)» (German). Documentation Centre of Austrian Resistance. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Jacques Rubinstein
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետե Լայխտեր» հոդվածին։