Կեկուշևայի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեկուշևայի առանձնատուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
ՓողոցՕստոժենկա փողոց (21 с1)
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1903
ՃարտարապետԼև Կեկուշև
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ա. Ի. Կեկուշևայի առանձնատուն (ռուս.՝ Особняк А. И. Кекушевой), առանձնատուն Մոսկվայում։ Գտնվում է Օստոժենկա, տուն 21 հասցեով։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը 1901-1903 թվականներին կառուցել է ճարտարապետ Լև Նիկոլաևիչ Կեկուշևը սեփական նախագծով (մասնակցությամբ Վասիլի Սերգևեիչ Կուզնեցովի)[3]։ Տունը նախատեսված էր ճարտարապետի ընտանիքի համար։ Իրավաբանորեն այն պատկանում էր ճարտարապետի կնոջը` Աննա Իոնովնային։

Տունը կառուցված է մոդեռն ոճի մոսկովյան տարատեսակով։ Տան հատակագծումն ազատ է, անհամաչափ, արտացոլում է ներսույթի կառուցվածքը։ Բարձրությամբ տարբեր ծավալները ստեղծում են հակապատկերային կոմպոզիցիա, որի կենտրոնը նիստավոր աշտարակիկն է։ Փողոցային ճակատի վերևում եղել է այժմ կորսված առյուծի քանդակ, որը, կարելի է ասել, եղել է հեղինակի ստորագրությունը և խորհրդանշել է նրա անունը (ռուս.՝ Лев` առյուծ)։ Ամեն ճակատը ավարտուն հորինվածք է շնորհիվ խոշոր սվաղային տարրերի, որոնք միավորված են խմբերի և աչքի են ընկնում աղյուսե կարմիր պատերի ֆոնին։ Ներքին հատակագծի կենտրոնական տարրը աստիճանն է, որի շուրջը տեղակայված են սենյակները[4]։

1960-2010-ական թվականներին շենքը զբաղեցրել է Եգիպտոսի ռազմական կցորդի բյուրոն։ Այժմ գտնվում է ՌԴ ԱԳՆ-ին կից «Դիվանագիտական կորպուսի սպասարկման գլխավոր վարչության» տնտեսական վարույթում։

Շենքը Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում Մարգարիտայի հնարավոր հասցեներից մեկն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. «Особняк Кекушевой на Остоженке, 1903 г., арх. Кекушев Л. Н.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  3. Нащокина, 2012, էջ 220
  4. Москва: Энциклопедия, 1997, էջ 355

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
  • Московский архитектор Лев Кекушев / М. В. Нащокина; Рос. Акад. Архитектуры и строит. наук, НИИ теории и истории архитектуры и градостроительства. — СПб.: Коло, 2012. — С. 221—227. — 504 [24] с. — ISBN 978-5-901841-97-6
  • Нащокина М. В. Лев Кекушев. — М.: Издательский дом Руденцовых, 2013. — С. 163—176. — 660 с. — (Архитектурное наследие России). — 2200 экз. — ISBN 978-5-902877-14-0