Կաքավաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Գեղի (այլ կիրառումներ)
Կաքավաբերդ
Kaqavaberd.jpg
##Կաքավաբերդ (Հայաստան)
Red pog.svg
Կոորդինատներ 40°05′56.34″ հս. լ. 44°49′26.87″ ավ. ե. / 40.098986, 44.82413340°05′56.34″ հս. լ. 44°49′26.87″ ավ. ե. / 40.098986, 44.824133
Տեղագրություն Հայաստան Արարատի մարզ
Ավերված մասամբ
Ընթացիկ վիճակ կիսավեր
Հանրային
մատչելիություն
Խոսրովի անտառի տնօրինության թույլտվությամբ,
(առկա են պահակակետերը շրջանցող ճանապարհներ)
Վերահսկող Խոսրովի անտառի տնօրինություն

Կաքավաբերդ (Գեղի բերդ, Քեղի բերդ), միջնադարյան բերդ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին(այժմյան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արևելք)։

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XI դ. անցել է Պահլավունիներին, XII-XIII դդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Տեղանք[խմբագրել]

Գեղիի ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Ամրոցից դեպի հյուսիս արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին և այլ շենքերի ավերակներ։ Գեղիի բերդը հիշատակվում է նաև Մուրացանի Գևորգ Մարզպետունի պատմավեպում։

Գրականություն[խմբագրել]

  • Հովհաննիսյան Մ. Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970