Կարոլ Կուրպինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլ Կազիմեժ Կուրպինսկի

Կարոլ Կազիմեժ Կուրպինսկի (1785-1857), լեհ կոմպոզիտոր և դիրիժոր։

1810 թվականից Վարշավայի «Նարոդովի թատրոն» ի կոմպոզիտորը և դիրիժորն էր, 1824-1840 թվականներին՝ Վարշավայի օպերայի երգչախմբի դիրեկտորը և ղեկավարը։ 1835-1840 թվականներին ղեկավարել է լեհական առաջին՝ երաժշտության և դրամատիկական արվեստի դպրոցը։ Լեհական «Tygodnik muzyczny» առաջին երաժշտական ամսագրի հիմնադիրը և խմբագիրն էր (1820-1821)։ Ազգային օպերայի հիմնադիրներից է։ Գրել է նաև օպերետներ, բալետներ, նվագախմբային ու դաշնամուրային երկեր (պոլոնեզներով համարվում է Ֆ. Շոպենի նախորդը), պատմական և հայրենասիրական երգեր, դրանց թվում՝ «1831 թվականի Վարշավյանկա»-ն՝ լեհական ապստամբության նշանավոր հիմնի երաժշտությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png