Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Հովհաննեսի Կարճիկյան (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5 ), 1890 [1] [2] , Վաղարշապատ , Երևանի նահանգ , Ռուսական կայսրություն [1] [2] - նոյեմբերի 27 , 1965 (1965-11-27 ) [1] [2] , Լենինգրադ , ՌԽՖՍՀ , ԽՍՀՄ [1] [2] ), հայ խորհրդային նյարդախտաբան, բժշկական ծառայության գեներալ-մայոր (1949 ), բժշկական գիտությունների[դոկտոր (1938 ), պրոֆեսոր (1939 )։
1915 թվականին ավարտել է Պետրոգրադի ռազմաբժշկական ակադեմիան։ 1918 թվականից՝ Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնի դասախոս, 1948 թվականից 1962 թվականը՝ ամբիոնի վարիչ։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին , Խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին ։ 1941 թվականին նշանակվել է Լենինգրադի , 1948 թվականին՝ խորհրդային բանակի գլխավոր նյարդախտաբան։ Կարճիկյանի գիտական աշխատությունները նվիրված են ռազմական նյարդախտաբանության, հատկապես կենտրոնական ու ծայրամասային նյարդային համակարգերի վնասվածքների (դասակարգել է գլխուղեղի վնասվածքները), նևրոզների , գլխուղեղի արյունատար անոթների հիվանդությունների և էպիլեպսիայի բուժման հարցերին։
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի երկու շքանշաններով։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 555.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329 )։