Կարեն Ճշմարիտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարեն Յուրիկի Ճշմարիտյան (12 սեպտեմբերի 1959թ., ք. Երևան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարար:

Կրթությունը[խմբագրել]

  • 1976-1980թթ. - սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտը:
  • 1980-1981 և 1982-1985թթ. - Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտի ասպիրանտ:

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել]

  • 1980թ. - աշխատել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես տնտեսագետ:
  • 1981-1982թթ. - ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1985-1990թթ. - ՀԽՍՀ Պետմատի ավագ տնտեսագետ, գլխավոր մասնագետ, ֆինանսական ենթաբաժնի պետ:
  • 1990-1991թթ. - ՀԽՍՀ Պետմատի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ:
  • 1991-1993թթ. - ՀՀ Պետմատի (ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն) գլխավոր վարչության պետ:
  • 1993-1996թթ. - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ:
  • 1996-1997թթ. - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության արտաքին առևտրի վարչության պետ:
  • 1997-1998թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ:
  • 1999թ. նոյեմբերից - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար:
  • 2002թ. մարտից - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար:
  • 2007թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2014թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Հայկ Գևորգյան
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Կարեն Ճշմարիտյան

նոյեմբեր 1999թ. - մարտի 2002թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Կարեն Ճշմարիտյան

մարտի 2002թ. - 7 հունիսի 2007թ.
Հաջորդող
Ներսես Երիցյան
Նախորդող
Վահրամ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Կարեն Ճշմարիտյան

22 ապրիլի 2014թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է