Կատեխիզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեխիզիս (հունարեն՝ χατήχησις-խրատ, քարոզ, հորդոր), քրիստոնեական դավանանքի համառոտ շարադրանքը։ «Կատեխիզիս» նշանակել է նաև գիրք, ձեռնարկ՝ շարադրված հարց ու պատասխանի ձևով։ Այս նշանակությամբ կատեխիզիսներ՝ «Գիրք հարցմանց», «Հարցմանց գիրք» և այլ անուններով, հայտնի են հայ մատենագիտության մեջ։ Կատեխիզիսներ ունեն կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիները։ Կատեխիզիսի ժանրային ձևն օգտագործվել է զանազան բնույթի աշխատություններում (օրինակ, Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png