Կաստել (լեռ)
Կաստել | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ղրիմ |
Վարչատարածքային միավոր | Ալուշտա |
Աշխարհագրական տեղադրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Մակերես | 15 հեկտար |
Կաստել (ռուս.՝ Кастель, ուկրաիներեն՝ Кастель, Ղրիմի թաթարերեն՝ Qastel, Къастель), 439 մ բարձրությամբ լեռ Ղրիմի Ալուշտա քաղաքի հարավային ծայրամասում, Պրոֆեսորական անկյունից հետո։ Լեռան գագաթը ծածկված է անտառի «գլխարկով», իսկ արևելյան լանջին ձևավորվել է քաոս՝ քարի խոշոր զանգվածներ, որոնց տրամագիծը երբեմն հասնում է 3-5 մետրի։
Կաստել լեռը լակոլիթ է։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռան անվանումը պայմանավորված է նրանով, որ հնագույն ժամանակներում լեռան գագաթին եղել է ամրոց (հունարեն՝ «կաստել»), որի մնացորդները պահպանվել են լանջերին։
Իրականում, Կաստել լեռը հենց Այու-ղաղն է։ Այն հաճախ անվանում են Բիյուկ Կաստել՝ ի տարբերություն Կուչյուկ Կաստելի, որի վրա ես կանգնած եմ։ «Բիյուկ» նշանակում է մեծ, «կուչյուկ»՝ փոքր, իսկ «կաստելը» հունարեն բառ է՝ բերդ կամ ամրոց, այլ կերպ ասած՝ «փոքր ամրոցային լեռ» և «մեծ ամրոցային լեռ» (Եվգենի Մարկով, «Ղրիմի ակնարկներ»[2])։
Առասպելի համաձայն՝ այս ամրոցը ծառայել է որպես հնագույն Սուգդեայի տիրակալ Ֆեոդորա արքայադստեր վերջին ապաստան։ Ջենովացիների կողմից իշխանության մայրաքաղաքը գրավելուց հետո, Ֆեոդորան սկզբում թաքնվել է Ալուստոն ամրոցում, այնուհետև Կաստելի վրա գտնվող ամրոցում, որտեղ, եղբայրացուի դավաճանությունից հետո, զոհվել է թշնամիների հետ ճակատամարտում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Очерки Крыма (Марков)». Материал из Викитеки — свободной библиотеки.
- ↑ «Крымская легенда «Прекрасная Феодора Сугдейская»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.