Լակոլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լակոլիթի լեռ

Լակոլիթ (հուն․՝ λάχχος — փոս և ...փթ), սնկաձև ինտրուզիվ մարմին, որի հատակը և տանիքը ներդաշնակ են պարփակող ապարների շերտավորությանը։ Լակոլիթի մակերևույթը գմբեթաձև է, իսկ հիմքը՝ համարյա հորիզոնական։ Առաջանում է, երբ մածուցիկ մագման, ներդրվելով երկրակեղևի փոքր խորություններում, բարձրացնում է իրենից վեր գտնվող նստվածքային ապարների շերտերը և լցվում առաջացած տարածությունը։ Հանդիպում են հին և նոր հրաբխականության շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակոլիթ» հոդվածին։