Կառլ Պետերսոն Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Պետերսոն Շմիդտ
Karl Patterson Schmidt
Ծնվել էհունիսի 19, 1890(1890-06-19)[1]
Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 26, 1957(1957-09-26)[1] (67 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
մահը պատահարից
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկենդանաբան և հերպեսաբան
Հաստատություն(ներ)Ամերիկյան բնագիտական թանգարան
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿոռնելի համալսարան[2] և Լեյք Ֆորիսթ քոլեջ[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][4]
Հայտնի աշակերտներՌոբերտ Ինգեր
Պարգևներ
 Karl Patterson Schmidt Վիքիպահեստում

Կառլ Պետերսոն Շմիդտ (անգլ.՝ Karl Patterson Schmidt, (հունիսի 19, 1890(1890-06-19)[1], Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 26, 1957(1957-09-26)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)), ամերիկացի հերպետոլոգ, կենսաբան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Շմիդտը Ջորջ Շմիդի և Մարգարեթ Պետերսոնի որդին է։ Ջորջը Շմիդը եղել է գերմանացի պրոֆեսոր, ով Կառլի ծննդյան օրերին աշխատում էր Լեյք Ֆորիսթի ակադեմիայում։ Նրա ընտանիքը 1907 թվականին տեղափոխվել և ապրել է Վիսկոնսինում։ Նրանք աշխատել են Սթենլիի մոտակայքում[5], որտեղ Կառլի մայրը և ավագ եղբայրը 1935 թ. օգոստոսի 7-ի հրդեհին զոհ գնացին։ Ֆրանկլին Շմիդը՝ Կառլի եղբայրը, բնագետ էր և հայտնի Վայրի բնության ուսումնասիրման բնագավառում[6]։ Կառլ Շմիդտն ամուսնացել է Մարգարեթ Վայթմանի հետ 1919 թվականին, ունեցել են 2 որդի՝ Ջոնը և Ռոբերտը[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թ. Կառլ Շմիդտն ընդունվել է Կոռնելի համալսարան, սովորել կենսաբանություն և աշխարհագրություն։ Լուիզիանայում գտնվող «Perdee Oil Company»-ում 4 ամսյա վերապատրաստման դասընթացի ժամանակ 1915 թ. հայտնաբերեց իր մեջ հերպետոլոգիայի բնագավառում ունեցած իր հետաքրքրությունները։ 1916 թ. նա ստացել Արվեստի բակալավրի աստիճան և կատարել իր առաջին երկրաբանական արշավանքը դեպի Սանտո Դոմինգո։ 1952 թ. նա Էռլհամ քոլեջի կողմից ստացել է պատվավոր դոկտորի աստիճան[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1916-1922 թթ. Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանում աշխատել է որպես հերպետոլոգիայի գիտաշխատող՝ ամերիկացի հայտնի հերպետոլոգ Մարի Դիքերսոնի և Գլեդվին Նոբելի գլխավորությամբ։ 1919 թ. նա կատարել է իր առաջին համատեղ արշավանքը դեպի Պուերտո Ռիկո, 1922 դարձել է Չիկագոյի Բնության պատմության թանգարանի սողունների և երկկենցաղների բաժնի գիտաշխատող-վարիչ։ 1937 թ. նա դարձել է «Copeia» ամսագրի խմբագիր՝ երկկենցաղների և ձկների վերաբերյալ թեմաներով, որտեղ գործունեություն է ծավալել մինչև 1949 թ.: 1938 թվականին նա զորակոչվել է Ամերիկյան բանակ։ 1941 թվականին դարձել է Ֆիլդի անվան թանգարանի կենդանաբանության գլխավոր ղեկավար, որտեղ նա մնացել է մինչև 1955 թվականը՝ թոշակառու դառնալը։ 1942-1946 թթ. նա American Society of Ichthyologists and Herpetologists (ASIH) կազմակերպության նախագահն էր։ 1953 թվականին նա կատարել է իր վերջին արշավանքը դեպի Իսրայել։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

A green snake's head is prominent for a coiled snake facing the camera.
Շմիդը մահացել է Բումսլանգ տեսակի օձի խայթոցից

Կառլ Շմիդտի անունով կոչվող տեսակներ և ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկենցաղների և սողունների շատ տեսակներ և ենթատեսակներ անվանվել են ի պատիվ Կառլի[8][9]՝ տվյալ բնագավառում նրա ունեցած ներդրումների և ուսումնասիրությունների համար.

Կառլի կողմից բնութագրված տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Շմիդտը հեղինակ է ավելի քան 200 հոդվածների և գրքերի, այդ թվում՝ «Living Reptiles of the World», որը դարձել է միջազգային բեսթսելլեր

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 Amphibians and Reptiles Collected by The Smithsonian Biological Survey of the Panama Canal Zone
  • 1934 Homes and Habits of Wild Animals
  • 1938 Our Friendly Animals and When They Came
  • 1941 Field Book of Snakes of the United States and Canada with Delbert Dwight Davis
  • 1949 Principles of Animal Ecology with Warder Clyde Allee (1885–1955) and Alfred Edwards Emerson
  • 1951 Ecological Animal Geography: An Authorized, Rewritten edition with Warder Clyde Allee, based on Tiergeographie auf oekologischer Grundlage by Richard Hesse. 2nd, John Wiley & Sons, New York
  • 1953 A Check List of North American Amphibians and Reptiles
  • 1957 Living Reptiles of the World with Robert F. Inger

Այլ հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schmidt, Karl P. 1925. New Reptiles and a salamander from China. American Museum Novitates No. 157[10]
  • Schmidt, Karl P. 1930. Reptiles of Marshall Field North Arabian desert expeditions, 1927–1928. Field Museum of Natural History Publication 273, Zoological series vol. 17, no. 6., p. 223-230.[12]
  • Schmidt, Karl P. and Shannon, F. A. 1947. Notes on amphibians and reptiles of Michoacan, Mexico. Fieldiana Zool. 31:63–85[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.gf.org/fellows/all-fellows/karl-p-schmidt/
  3. https://plus.si.cobiss.net/opac7/conor/11632995
  4. CONOR.Sl
  5. Myers, Charles W. (2000). «A History of Herpetology at the American Museum of Natural History» (PDF). Bulletin of the American Museum of Natural History. 252: 5–225 (19–20). doi:10.1206/0003-0090(2000)252<0001:AHOHAT>2.0.CO;2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  6. cite journal|author=Leopold, Aldo |url=http://sora.unm.edu/node/125981%7Cjournal=Wilson(չաշխատող հղում) Bulletin|volume=48|issue=3|pages=181–186|title=Franklin J. W. Schmidt|authorlink=Aldo Leopold
  7. 7,0 7,1 Emerson, Alfred E. (May 1958). «K. P. Schmidt-Herpetologist, Ecologist, Zoogeographer». Science. 3307. 127 (3307): 1162–1163. doi:10.1126/science.127.3307.1162. PMID 17771483.
  8. Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael. 2011. The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. ISBN 978-1-4214-0135-5. ("Schmidt, K.P.", p. 236)
  9. The Reptile Database. www.reptile-database.org.
  10. 10,0 10,1 Schmidt, Karl P. (1925 թ․ փետրվարի 13). «New reptiles and a salamander from China» (PDF). American Museum Novitates (157): 1–6. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  11. Schiøtz, Arne (2004). «Leptopelis parvus». IUCN 2012. IUCN Red List of Threatened Species. Version 2012.1. IUCN. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  12. «Field Museum Library». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Schmidt, Karl P.; Shannon, F.A. (Feb 1947). «Notes on amphibians and reptiles of Michoacan, Mexico». Fieldiana: Zoology. 31 (9): 63–85. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Պետերսոն Շմիդտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Պետերսոն Շմիդտ» հոդվածին։