Կառլ Այգենման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Այգենման
գերմ.՝ Carl H. Eigenmann
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1863(1863-03-09)[1]
ԾննդավայրFlehingen, Oberderdingen
Մահացել էապրիլի 24, 1927(1927-04-24)[1] (64 տարեկան) կամ 1927[2]
Մահվան վայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանGreenwood Memorial Park[3]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1886)[4], Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1887)[4] և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1889)[4]
Մասնագիտությունկենդանաբան, համալսարանի դասախոս, գրող, zoological collector, Ձկնաբան և հերպեսաբան
ԱշխատավայրԻնդիանայի համալսարան, Բլումինգթոն[4] և Քարնեգի բնագիտական թանգարան[4]
ԱմուսինՌոզա Սմիթ Այգենման[3]
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներAdele Eigenmann?
 Carl Eigenmann Վիքիպահեստում

Կառլ Այգենման (անգլ.՝ Carl Henry Eigenmann, մարտի 9, 1863(1863-03-09)[1], Flehingen, Oberderdingen - ապրիլի 24, 1927(1927-04-24)[1] կամ 1927[2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), գերմանա-ամերիկացի ձկնաբան, Հարավային Ամերիկայում քաղցրահամ ջրերի ձկների տաքսոնոմիայի և տարածման ոլորտի մասնագետ, իր կնոջ՝ Ռոզա Սմիթի հետ, Այգենմանն առաջին անգամ ուսումնասիրել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ջրերում ապրող մի քանի հարյուր տեսակի ձկներ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Այգենմանը ծնվել է Գերմանիայում[6]։ 1877 թվականին, 14 տարեկան հասակում, հորեղբոր հետ Գերմանիայից գաղթել է ԱՄՆ[7][8]։ Որոշ ժամանակ անց նա ընդունվել է Ինդիանայի համալսարան, որտեղ սովորել է առաջատար ձկնաբան, մանկավարժ, եվգենիստ, խաղաղության ակտիվիստ Դևիդ Սթար Ջորդան[9]։

1886 թվականին Այգենմանը ստացել է բակալավրի աստիճան և կարճ ժամանակ անց մեկնել Կալիֆորնիա, որտեղ հանդիպել է Ռոզա Սմիթին, որը հայտնի էր Արևմտյան ափի ձկների մասին իր աշխատանքով։ 1887 թվականի օգոստոսի 20-ին նրանք ամուսնացել են և միասին ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ ուսումնասիրել են Լուի Ագասիսի և Ֆրանց Շտայնդախների հավաքածուները և հրատարակել իրենց առաջին համատեղ աշխատանքը։

1888 թվականին զույգը տեղափոխվել է Սան Դիեգո, Կալիֆորնիա, որտեղ Կառլը աշխատել է որպես բնական գիտությունների ընկերության համադրող և օգնել Սան Դիեգոյի կենսաբանական լաբորատորիայի հիմնադրմանը։ 1889 թվականին Ինդիանայում ստացել է գիտությունների դոկտորի կոչում, իսկ 1891 թվականին՝ կենդանաբանության պրոֆեսոր։ Մեկ տարի անց Կառլ Այգենմանի առաջին արշավախումբը ֆինանսավորվել է կենսաբան Ալբերտ Գյունտերի կողմից։ Արշավախումբը մեկնել է Ամերիկայի հյուսիս-արևմուտք և ուսումնասիրել մինչ այդ անհայտ ձկների բազմաթիվ տեսակներ։ Հետագայում արշավախումբն ուսումնասիրել է Ինդիանայի, Տեխասի, Միսսուրիի, Կուբայի քարանձավային ձկներ։

1908 թվականին Կառլ Այգենմանի արշավախումբը արշավել է Հարավային Ամերիկա Պոտարո և Էսեկիբո գետերի երկայնքով և ուսումնասիրել ձկների 128 նոր տեսակ և 28 կարգ։ 1912 թվականին արշավախումբն ուղևորվել է Կոլումբիա, 1912 թվականին՝ Անդեր։

1923 թվականին Կառլ Այգենմանն ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[10]։ 1927 թվականին նա կաթված է ստացել, որից հետո ընտանիքը վերադարձել է Սան Դիեգո[11]։ Ունեցել է հինգ երեխա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The leptocephalus of the American eel and other American Leptocephali, C.H. Eigenmann et al, 1902
  • The Freshwater Fishes of British Guiana, including a study of the ecological grouping of species, and the relation of the fauna of the plateau of hatof the lowlands, C.H. Eigenmann, 1912
  • On Apareiodon, a new genus of characid fishes, 1916
  • The fishes of Western South America. Part I, C.H. Eigenmann, 1922

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Indiana Authors and their Books, 1967-1980 / D. E. ThompsonWabash College, 1981.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://archives.iu.edu/catalog/InU-Ar-VAA2622
  5. «Rosa Smith Eiganmann: "First Woman Ichthyologist..."». web.archive.org. 2015 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. Payne, Fernandus; Jordan, David Starr (1927 թ․ մայիսի 27). «Carl H. Eigenmann». Science (անգլերեն). 65 (1691): 515–516. doi:10.1126/science.65.1691.515. ISSN 0036-8075.
  7. Elizabeth Noble Shor. «Eigenmann, Carl H.». Enclopedia.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  8. Fernandus Payne and David Starr Jordan (1927 թ․ մայիսի 27). «Carl H. Eigenmann». Science. 65 (169): 515–6. doi:10.1126/science.65.1691.515. PMID 17843689.
  9. Abrahamson, James L. (1976). "David Starr Jordan and American Antimilitarism," The Pacific Northwest Quarterly, Vol. 67, No. 2, pp. 76-87.
  10. «Carl H. Eigenmann papers, 1884-1925». webapp1.dlib.indiana.edu. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. Leonhard Stejneger (1937). «Biographical Memoir of Carl H. Eigenmann, 1863–1927» (PDF). Biographical Memoirs. National Academy of Sciences of the United States of America. էջեր 306, 324. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]