Կառլոս Սայադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլոս Սայադյան
Ի ծնեԿառլոս (Կառլեն) Միշայի Սայադյան
Ծնվել է1948, փետրվարի 18
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Կայքcarlossayadyan.com

Կառլոս (Կառլեն) Միշայի Սայադյան (փետրվարի 17, 1948(1948-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 -1964 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1975 թվականին՝ Երևանի գեղարվեստա - թատերական ինստիտուտը։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, Մխիթարյան միաբանության թանգարանում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է հիմնականում կոմպոզիցիաներ՝

  • «Բնանկարներ», 1975
  • «Լողացողներ», 1990
  • «Մետամորֆոզներ», 1995
  • «Մանեքեններ», 1997
  • «Իմպերիայի վախճանը», 1990
  • «Հավասարակշռություն», 1992
  • «Ալպիական մարգագետին»
  • «Ամպրոպ», ՀԱՊ, 1993[2]

Կառլոս Սայադյանի նկարների հիմնական հերոսը կինն է՝ իր թեթևությամբ, ռոմանտիզմով, գերող նրբությամբ։

  • «Մեղեդի»
  • «Առևանգում», 1990
  • «Ռապսոդիա»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուխարեստում (1988), Լոս Անջելեսում (1989, 1999, 2004), Աթենքում (1996), Աբու Դաբիում (1996), Երևանում (1998, 2004), Բեյրութում (2017, Համազգային ցուցասրահ)[3] և այլուր։

Մեջբերումներ Կառլոս Սայադյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն նկարիչ նկարչության մեջ պիտի ունենա իր ձեռագիրը, առանց դրա նկարչությունն արժեք չունի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Սայադյան Կառլոս Միշայի | Ամպրոպ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. Hamazkayin Art Gallery (2017-02-18), 15.FEB.2017 Carlos Sayadyan Exhibition, Վերցված է 2019-02-16-ին